Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածելի գնում՝ 250 մլն դրամով. ինչու՞ է դանդաղում զոհերի մարմինների նույնականացման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

NEWS.am–ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունը մոտ 250 մլն դրամ է ծախսել ԱՄՆ–ից դատագենետիկական նույնականացման հետազոտությունների նոր հոսքագիծ ձեռք բերելու համար։ Խոսքը գենետիկական 2-րդ 8-կապիլյարային սեքվենատորի, վերջինիս ծրագրային ապահովումների, ինչպես նաև 2-րդ հոսքագծի գործարկման համար անհրաժեշտ մի քանի այլ սարքավորումների և նյութերի մասին է, որի միջոցով իրականացվելու են զոհված զինծառայողների ոսկրերի և նրանց ծնողներից վերցված նմուշների միջև ԴՆԹ նույնականացման հետազոտությունները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել:

Մասնագետների հետ քննարկումների արդյունքում, NEWS.am–ը պարզեց, որ 8-կապիլյարային սեքվենատորի կիրառման արդյունքում օրական հնարավոր է կատարել մինչև 300 նմուշների ԴՆԹ տիպավորում և իրականացնել համեմատություն ծնողներից վերցված նմուշներից ստացված ԴՆԹ տվյալների հետ։ Սակայն, խնդիրն այն է, որ նախքան սեքվենացիայի փուլին հասնելը, զոհված զինծառայողների ոսկրերից վերցված նմուշները պետք է անցնեն համապատասխան մշակման և նմուշապատրաստման, ինչը կատարվում է մասնագետների կողմից և ժամանակատար աշխատանք է: Նախ, ոսկրերի նմուշները պետք է առանձնացվեն այլ հյուսվածքներից և մաքրվեն, ապա յուրաքանչյուր ոսկրից անհրաժեշտ է վերցնել մոտ 200մգ նմուշ, ինչին հաջորդում է դատագենետիկ փորձագետների կողմից ԴՆԹ-ի անջատման և ամպլիֆիկացիայի փուլերը, որից հետո միայն ավտոմատացված համակարգի՝ սեքվենատորի կիրառմամբ ստացվում է ոսկրի ԴՆԹ տիպավորման տվյալը, ինչը հնարավոր կլինի համեմատել ծնողի տվյալի հետ: Մասնագետների պնդմամբ՝ մինչ ավտոմատացված համակարգի՝ սեքվենատորի կիրառումը, հետազոտման նախորդ փուլերը, բացի ամպլիֆիկացիայի փուլից, կատարվում է ձեռքով, ինչը ժամանակատար աշխատանք է։ Միջինում մեկ գենետիկ փորձագետի կողմից մեկ օրում կարող է սեքվենավորման համար նախապատրաստվել 2-ից 4 ոսկրի նմուշ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, որտեղ իրականացվում են զոհված զինծառայողների մարմինների նույնականացման հետազոտությունները, մշտական հիմունքներով աշխատում են ընդամենը 2-3 դատագենետիկական փորձագետներ, որով էլ հիմնականում պայմանավորված է աշխատանքների դանդաղ ընթացքը։ Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, պատերազմի մեկնարկից մինչև հունվարի 1–ը դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին, ընդ որում միայն 66–ը՝ վերջին 10 օրերի ընթացքում։ Այս ցուցանիշը վկայում է, որ մեկ օրում միջինում հաջողվում է իրականացնել ընդամենը 6-7 ոսկրի նմուշի փորձաքննություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս շարունակվում են զոհված զինծառայողների որոնողական աշխատանքները, և ցավոք, վերջին շրջանում փրկարարներին հաջողվում է այդ տարածքներից դուրս բերել հիմնականում զոհերի աճյուններից մնացած մասունքները՝ ոսկրերը, նույնականացման գործընթացն ավելի է դժվարանում։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. հետազոտության պետք է ենթարկել ստացվող ոսկրերից յուրաքանչյուրը, քանի որ, չի բացառվում, որ փաթեթում գտնվող ոսկրերը պատկանեն տարբեր անձանց, իսկ ոսկրերի մասնակի կամ ոչ լրիվ հետազոտության արդյունքում, հնարավոր է որևէ մեկի նմուշը չբացահայտվի և հուղարկավորվի այլ մասունքների հետ միասին։ Արդյունքում տվյալ զինծառայողը կշարունակվի համարվել անհետ կորած, ինչն իրավունքների և զոհված զինծառայողների հանդեպ պետության ունեցած պարտականությունների կոպտագույն խախտում է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի 1–ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված զինծառայողի 3330 մարմին: Ըստ նույն տվյալների՝ պատերազմի սկզբից մինչ հունվարի 1–ը զոհված զինծառայողների մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ, իսկ հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Այսինքն, նման տեմպով շարունակելու դեպքում զոհերի մարմինները նույնականացնելու համար մոտ 1 տարի կպահանջվի։ Թե որքանով կարագացնի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը նոր հոսքագծի ձեռքբերումով, դժվար է ասել, հատկապես, որ նույն սարքավորումից ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում այս պահին էլ առկա է, սակայն ինչպես նշեցինք, չափազանց քիչ է այդտեղ աշխատող դատագենետիկ փորձագետների թիվը։ Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) միջազգային չափանիշներին համապատասխան 8 կապիլյարային գենետիկական ավտոմատացված վերլուծիչ համակարգը դեռև 2018–ի դեկտեմբերին ձեռք էր բերել առողջապահության նախարարությունը և այն փոխանցել իր ենթակայությամբ գործող Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Փաստն այն է, որ ներկայումս տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը տվյալ կենտրոնը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Այս պայմաններում առողջապահության նախարարությունն առնվազն պետք է պարզաբանի, թե որքանո՞վ էր նպատակահարմար 2-րդ սեքվենատորի և ծրագրային ապահովումների գնումը, եթե դատաբժշկական գիտագործնական կենտրոնում առկա նույն սեքվենատորի 10 տոկոս հզորությունը նույնիսկ չեն կարողանում օգտագործել: Ի դեպ ներկայիս շուկայական գներով միայն 8 կապիլյարային մեկ սեքվենատորի արժեքն իր ծրագրային ապահովմամբ շուրջ 100 միլիոն դրամ է: Այսպիսով հարց է ծագում, եթե տվյալ կենտրոնն արդեն իսկ մեկն ուներ, ապա ի՞նչն է պատճառը, որ նախորդ՝ առնվազն երկու ամիսների ընթացքում միջոցներ չէր ձեռնարկվում ամենօրյա ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատող մասնագետների քանակը կրկնապատկելու կամ եռապատկելու և 2018 թվականից առկա հոսքագիծն իր ծավալի գոնե 50 տոկոսի չափով օգտագործելու համար:

Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները ներկայումս կատարվում են բացառապես ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. այլ փորձագիտական կառույց հետազոտական աշխատանքներում ներգրավված չէ։

Նշենք, որ բացի հիշյալ կառույցից Հայաստանում դատափորձագիտական գործունեություն են ծավալում ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, որոնք երկուսն էլ հանդիսանում են պետական դատափորձագիտական կազմակերպություններ։ Հիշյալ կառույցների պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ  դատաբժշկական փորձաքննություններ կատարվում են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում, որի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում գործում է նաև դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունք:

NEWS.am–ին հայտնի է դարձել նաև, որ այս ընթացքում կառավարությունն առաջարկ է ստացել ԴՆԹ հետազոտությունների իրականացման համար մասնագետներ հրավիրել նաև ՌԴ–ից, որոնց օգնությամբ հնարավոր է գործընթացն ավելի արագանար, սակայն առողջապահության նախարարությունը անհասկանալիորեն գերադասել է պետական սուղ միջոցները ծախսել նոր սարքավորման ձեռքբերման վրա և ապավինել իր ենթակայության տակ գործող կենտրոնի փոքրաթիվ մասնագետներին։

Նկատենք, որ զոհված զինծառայողների մարմինների նույնականցման խնդրի օր առաջ լուծումը հանդիսանում է պետության ուղիղ պարտականությունը, որի համար պետք է համախմբել բոլոր մասնագիտական կարող ուժերին և տվյալ խնդրի շուտափույթ լուծման կարևորությունը դիտարկել ազգային արժանապատվության տեսանկյունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное