Պերմյակովը չի ցանկանում ներկայանալ դատարան. Արդյո՞ք նա է իր դիմումի հեղինակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ քրեական դատարանում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի բողոքի քննությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ:
Պերմյակովը չէր ներկայացել և նամակ էր հղել, որ վերաքննիչ բողոքը կարող է անցկացվել առանց իր մասնակցության:
Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանին հայտնեց՝ քանի որ Պերմյակովը հետ է վերցրել իր բողոքը, նշանակում է՝ նա դժգոհ է իմ աշխատանքից և հնարավոր է՝ չի ցանկանում, որ ես շարունակեմ պաշտպանությունը: Աղաջանյանը առաջարկեց Պերմյակովին բերել դատական նիստերին: Նա կասկածի տակ առավ, որ Պերմյակովն անձամբ է գրել նամակը չմասնակցելու վերաբերյալ:
Պերմյակովին դատարան բերելը անհրաժեշտ է համարում նաև տուժող կողմի ներկայացուցիչ Սաքունցը: Նա ընդգծեց՝ անհրաժեշտ է, որ Պերմյակովը ներկա գտնվի նիստերին՝ համոզվելու համար, որ նրա կարծիքի վրա ճնշումներ չկան:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 12.00-ին: Դատարանը ևս մեկ անգամ գրություն կուղարկի նիստերին ներկայանալու վերաբերյալ:
Լուսանկարը՝ Photolure-ի