Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ծայրահեղ թուլացումն ու ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելը կարող է հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Մոսկվան այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

«Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։ Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականությունը որոշող կարեւորագույն գործոն, անգամ ավելի կարեւոր, քան Թուրքիան։

Հայաստանում եթե նախկինում Ռուսաստանը անվտանգության հարցում կարեւորագույն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգություն ապահովողը, անգամ`օպերատիվ-տակտիկական խնդիրները լուծողը։

Հայկական բանակի կաթվածահար վիճակի պատճառով ակամա Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն, ըստ էության, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էության, մինչեւ իրավիճակի փոփոխությունը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։ Եվ, ի վերջո, ըստ լուրերի`Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զենքի համար, որը էֆեկտիվությամբ չօգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։

Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապես իր վերակացության տակ առնելուց հետո էապես աճում է Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկվան, իհարկե, անում է ոչ թե ինչ որ մեկի հանդեպ թշնամության պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տվյալ դեպքում օգտագործեց շատ հարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծվող իրավիճակները։

Հարավային Կովկասում նման նշանակալի հաջողությունների Ռուսաստանը հասավ մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի տգետ, ապաշնորհ եւ դավաճանական ռեժիմի շնորհիվ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդեն ենթարկվում են Կրեմլի ամենաշարքային պաշտոնյաների ճկույթի շարժումներին։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակությունն իր մեջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հենց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճն է։ Ներկա վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի սպոնսորներից մեկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցության շարունակության դեպքում քաղաքացիներն արդեն ոչ թե շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականությունն ակնհայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում երկրով մեկ նետվել էին ֆեյք հակառուսականության սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։

Մոսկվայի համար մյուս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ազդեցության աճն է Հայաստանում։ Արդեն խոսվում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թույլ տալ, որ դրանք իրականություն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։

Հայաստանի հետագա թուլացումը կարող է հանգեցնել բնակչության մեծ արտահոսքի եւ տնտեսության այնպիսի կաթվածի, որ այն չկարողանա անգամ սպասարկել Ռուսաստանին որպես «կայազորի անձնակազմ»։ Այս դեպքում Մոսկվան ստիպված է լինելու ոչ միայն վայելել տարածաշրջանում ունեցած իր իրավունքները, այլեւ պատասխանատվություն կրել կայազորի գործունեության համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիվանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։

Ի վերջո, Ռուսաստանն, այնուամենայնիվ, հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հենց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիվ առաջնահերթություններ, իսկ թուրքական տանդեմի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է։ Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կետից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելն ի շահ իր մյուս խնդիրների, կարող է ապագայում հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան։

Այս բոլոր վտանգների վերացումը կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինյանին սատարելը»,- գրել է Աղասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное