Պատմության այս օրը (հունվարի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Դատախազության աշխատողների օր, Թուրքմենիա Գոեկ-Թափեի ճակատամարտի զոհերի հիշատակի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1853 – ծնվել է ֆիզիոլոգ Վարդան Վարդանովը:
1867 – ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:
1926 – վախճանվել է դերասանուհի Զաբելը:
1933 - Երևանում երթուղի է մտել առաջին տրամվայը։
1941 - ծնվել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
1945 - բացվել է Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1950 — ԽՍՀՄ-ում կրկին մտցվել է մահվան դատավիճիռ լրտեսության, դավաճանության և սաբոտաժի հոդվածներիով:
1982 - բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիմնադրած թատրոնը, որը կրում է նրա անունը:
1989 – սկսվել է ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարը, որը տևել է մեկ շաբաթ:
1990 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում մտցվել է ուղղակի կառավարում՝ ստեղծված Հատուկ կառավարման խորհրդի կողմից, որը ղեկավարել է Ա.Ի. Վոլսկին:
2001 - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին ազատել է Երևանի քաղաքապետի պաշտոնից և Ռոբերտ Նազարյանն է նշանակվել Երևանի քաղաքապետ:
2010 - Սահմանադրական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող:
2011 - Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ եւ խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:
2015 - Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
930 — կարմատների առաջնորդ Աբու Տահիրի կողմից սկսվել է Մեքքայի թալանը:
1570 — Իոհան 4-րդ թագավորի բանակը մտել է Նովգորոդ և սկսել մահապատիժները:
1591 – ծնվել է իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերան:
1628 - ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն։
1665 - վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերման։
1780 — Ցյուրիխում սկսել է հրատարակվել Zurcher Zeitung թերթը:
1876 - ծնվել է ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնը։
1879 — Հարավային Աֆրիկայում սկսվել է պատերազմ բրիտանացի գաղութարարների և տեղական զուլուսական ցեղերի միջև:
1903 – ծնվել է ռուս խորհրդային ֆիզիկոս Իգոր Կուրչատովը:
1910 - ծնվել է թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները, որը եղել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, և ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 104 տարեկանում։
1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է «Իսկրա» օպերացիան, որով իսկ վերացվել է Լենինգրադի բլոկադան:
1951 - ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:
1964 - տեղի է ունեցել Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարի անկախացումը, որը, 1964 թվականին միանալով Տանգանիակային, ստեղծել է Տանզանիա պետությունը։
1976 – վախճանվել է անգլիացի կին գրող Ագաթա Քրիստին:
1991 — ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ թույլատրել են նախագահ Ջորջ Բուշին ուժ գործադրել Քուվեյթի նկատմամբ Իրաքի ագրեսիան կանխելու համար:
1998 - ինքնասպանություն է գործել իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, որը մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։
2004 - աշխարհի ամենամեծ Քուին Մերի- 2 օվկիանոսային նավը կատարել է իր առաջին նավարկությունը:
2010 - Հայիթիում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 316 000 մարդ, մոտ 311 000-ը վիրավորվել են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը