Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է: Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է:

Այն, որ նա այլեւս ի զորու չի լինելու Արցախի հետագա կարգավիճակի եւ անվտանգության մասին խոսել, դա պարզ երեւաց երեկվա մոսկովյան հանդիպումից: Արցախին առավելագույն վնաս Նիկոլն արդեն հասցրել է, շուրջ երեք տարի: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ եթե մեր երկրի վարչապետը լիներ Սուդանի ծագումով, Սաուդյան Արաբիայում ծնված, Անկարայում սովորած որեւէ բեդվին՝ այսօր մեր երկրի վիճակը շատ ավելի լավ կլիներ, քան հարգարժան իջեւանցի Նիկոլի պարագայում է: Որովհետեւ, մի փոքր ֆայմ ու աշխարհայացք ունեցող մարդը կարող էր այնպես անել, որ Հայաստանը եւ Արցախը ստիպված չլինեին մեծաթիվ զոհերով, սպառազինության կորստով, տարածքային ահռելի զիջումներով, միտումնավոր ձախողվող պատերազմով հասնեին թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների անվերապահ կատարմանը: Արդյունքում՝ պատմության ընթացքում հերթական անգամ Ռուսաստանը փրկեց, եւ իր ձեռքը վերցրեց Հայաստանի կործանման կասեցման գործընթացը:

Երեկ, Մոսկվայում Նիկոլի ստորագրած հայտարարության մեջ իմպերատիվ կերպով առաջ է տարվում թուրք-ադրբեջանական շահը, որի հայկական բացատրությունն այն է, որ իբրեւ թե, մենք էլ ենք Նախիջեւանով եւ այլ ուղղություններով ճանապարհ ստանալու Ադրբեջան, Իրան, կամ Ռուսատան գնալու համար: Սա նշանակում է, որ.

1. Աստիճանաբար Երասխ – Եղեգնաձոր –Վայք- Սիսիան – Գորիս – Կապան - Մեղրի ճանապարհը կորցնելու է իր տնտեսական նշանակությունը, հետեւաբար նաեւ այդ տարածքներում ապրող բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները: Նիկոլը նախկինում ասում էր, որ ՀՀ տարածքները պետք է համաչափ զարգանան, այսօր անում է ուղիղ հակառակը: Մի քանի տարի հետո Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի շատ բնակիչներ ուղղակի լքելու են Հայաստանը կամ իրենց բնակավայրերը՝ տարրական զբաղմունք չունենալու պատճառով: Սա պե՞տք է Հայաստանին. իհարկե ո՛չ, իսկ թուրք-ադրբեջանցիների՞ն՝ իհարկե այո՛: Ադրբեջանցիներն  ու թուրքերը գալո՞ւ են բնակվեն Սյունիքում եւ Վայոց Ձորում ինչպես նախկինում էր. իհարկե բիզնեսի հետ են գալու: Դա նույնիսկ պետական մակարդակով քողարկված ծրագիր են դարձնելու՝ «բիզնեսի, համատեղ ծրագրերի, հարեւանության ու բարեկամության» ֆոնի վրա: Մենք խնդիր ունե՞նք արդյոք ազգային փոքրամասնությունների հետ. իհարկե ո՛չ: Չհաշված այն հանգամանքը, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը պատմության ընթացքում բոլոր առիթներն օգտագործել է Հայ տեսակին սպանելու, հայրենազրկելու ու վտարանդի դարձնելու համար: Չե՞ք հավատում, հարցրեք սփյուռքին, այլապես Նիկոլի ծրագրով, մոտ ապագայում Հայաստանից շատերը եւս համալրելու են սփյուռքի շարքերը:

2. Թուրք-ադրբեջանական կապիտալն անմիջապես ներդրվելու է Միջնավան-Մեղրի-Ագարակ-Ջուղա երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վրա: Ճանապարհին զուգահեռ կառուցվելու են թուրքական ռեստորաններ, քեմփինգներ, բենզալցակայաններ, սպասարկման կետեր, հյուրանոցներ եւ այլն: Այս ենթակառուցվածքներին զուգահեռ Սյունիքի հարավային մասերում արագ հայտնվելու են նաեւ ադրբեջանական բնակավայրեր: Կգա՞ն արդյոք թուրքերն այնտեղ բնակվելու. վազքով ու մեծ հաճույքով, որովհետեւ եւ՛ աշխարհագրորեն, եւ՛ տնտեսապես, եւ՛ հանգուցային առումով, եւ՛ պանթուրքիզմի ծրագրով դա այն է, ինչ երազում են մեր երկու հարեւանները:

3. Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ ցամաքային կապ ունենալ Թուրքիայի հետ հենց Նախիջեւանի միջոցով: Որովհետեւ, նախ դա Հայաստանին՝ բարեկամ Իրանից կտրելու միակ մեխաիզմն է: Երկրորդը՝ այն շահավետ է նաեւ արեւմուտքի համար, որը Թուրքիայի միջոցով թուլացնելու է Ռուսաստանի ռազմավարական եւ անվտանգային ազդեցությունը Հարավային Կովկասում: Հետեւաբար հետագայում առաջ է բերելու նաեւ ռուս-թուրքական հակամարտության նոր օջախներ՝ մեր երկրի տարածքներում: Իսկ դրա դիմաց, արեւմուտքը աչք է փակելու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի տարածքների հերթական բռնակցման հաջորդ գործողությունների վրա: Երրորդ՝ կա՞ն մեր երկրում միամիտ մոլորյալներ, որոնց թվում է, թե շուտով Հայաստանը դառնալու է տրանզիտ երկիր եւ իրենք հարստանալու են. իհարկե՛, կան: Բայց դա միայն երազում, որովհետեւ Արեւմտյան Հայաստանում, Բաքվում, Սումգայիթում, Գանձակում եւ այլ վայրերում էլ էին հայերեը հպատակի կարգավիճակով, իբրեւ թե լավ ապրում: Մենք գիտե՞նք թե ինչ եղավ հետո. իհարկե մոռացել ենք, որովհետեւ Նիկոլի պես ցինիկ ու ազգակործան վարչապետ ունենք: Բացի դրանից, այն հազվագյուտ ազգերից ենք, որոնք իրենց պատմությունից դասեր չեն քաղում:

4. Մինչեւ հունվարի 30-ը, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ պետք է ձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք բանակցելու են տարածաշրջանի կոմունիկացիոն ու տնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների ու մեխանիզմների ներգրավման հարցերը: Իսկ 2021թ. մարտի 1-ին դրանք պետք է ներկայացվեն երեք երկրների ղեկավարների հաստատմանը: Դուք կապիտուլացված ո՞ր փոխվարչապետին, կամ Նիկոլի սորոսածին ո՞ր կադրերին կվստահեիք մեր Ազգի համար ճակատագրական այս գործընթացը՝ հատկապես, որ այն տեղի է ունենալու ադրբեջանական կողմի՝ արհամարական ու պարտադրող տոնով բանակցային մթնոլորտում:

Նիկոլն առ այսօր չի կարողանում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությամբ գերիների փոխանակման պարտադիր պահանջն իրականացնել, բայց արյունով ձեռբերված տարածքներն անտրտունջ հանձնել է արդեն: Ի՞նչ եք կարծում, այդ նույն Նիկոլը, կարողանալո՞ւ է արդյոք դիմագրավել նոր փորձություններին ու տարածաշրջանային դաժան իրողություններին:

Իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու համար նա պատրաստ է պետության ու հայրենիքի շահերի դեմ ցանկացած ստորության: Սրանում չկասկածեք, եթե մինչ այժմ չեք համոզվել»։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное