ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում: ԼՀԿ֊ն և ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը:
Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը: Չնայած Դոնթի բանաձևով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը:
Մեր տեղեկություններով՝ քննարկում են Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ով տևական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, նրա դեմ ստատուսներ գրում, ելույթներ ունենում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում