Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում զինվորականները չհեռացրին Փաշինյանին իշխանությունից. ի՞նչ է հուշում աշխարհի փորձը․ Երվանդ Բոզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտված ղեկավարին իշխանության թողնելը ոչ պակաս խայտառակություն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտվելը:

Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:

Ինչո՞ւ և ինչպես են իրականացվում ռազմական հեղաշրջումները այլ երկրներում

Ռազմական հեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնվող շատ երկրներին:

Երկարատեև տնտեսական, քաղաքական ճգնաժամը, այն հաղթահարելու քաղաքացիական կառավարության անկարողությունը, երկրի մասնատման վտանգը և խրոնիկական քաղաքական անկայունությունը բանակի միջամտության հիմնական աղբյուրներն են: Այս ճանապարհով են անցել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և նույնիսկ որոշ եվրոպական երկրներ:

Թայվանը և Հարավային Կորեան, Սինգապուրը և Ֆիլիպինները, Թայլանդը և Կամբոջան, Ինդոնեզիան և Պակիստանը, Բիրման ու Բանգլադեշը, Իրաքը և Սիրիան, Ալժիրը, Եգիպտոսը և Լիբիան, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Չադը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգվայը, Պարագվայը, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գվատեմալան, Կուբան և այլն:

Այս ճանապարհը չի շրջանցել նույնիսկ Եվրոպան: Հունաստանը, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը և նույնիսկ Ֆրանսիան 20-րդ դարի հիսունականների վերջին:

Միայն երկրորդ աշխարհամարտից հետո տեղի է ունեցել ավելի քան 500 խռովություն և հեղաշրջում:

Ռազմական հեղաշրջումները խոր հետք են թողել այդ երկրների ու ժողովուրդների կյանքում՝ թե՛ դրական, և թե՛ բացասական իմաստով:

Ե՞րբ են կատարվում ռազմական հեղաշրջումները

Բանակը շատ հաճախ կատարում է պետական հեղաշրջում այն պահին, երբ պետության ղեկավարը բացակայում է երկրից:

Հեղաշրջումները լինում են երկու ձև: Առաջինը՝ այսպես կոչված «միասնական հրամանով», երբ քաղաքացիական իշխանության դեմ դուրս է գալիս ողջ բանակը՝ իր հրամանատարության գլխավորությամբ:

Երկրորդ ձևն այն է, երբ հեղաշրջման է մասնակցում բանակի մի մասը կամ բանակի սպաները, սակայն ոչ հրամկազմը:

Առաջին ձևը կյանքի է կոչվել ավելի զարգացած երկրներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Թուրքիայում, Չիլիում և այլն:

Երկրորդը կիրառվել է ավելի հետամնաց երկրներում՝ Իրաքում, Ալժիրում, Աֆրիկյան երկրների մեծ մասում և այլն:

Դրակա՞ն, թե՞ բացասական դեր են կատարում այդ հեղաշրջումները

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ եղել են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ:

Օրինակ, Ուրուգվայի, Արգենտինայի զինվորականները հետ գցեցին իրենց երկրների զարգացումը, իսկ ահա Չիլին կարողացավ դուրս գալ ճգնաժամից հենց գեներալ Պինոչետի հեղաշրջման արդյունքում:

Նույնը Եվրոպայում էր․ գեներալ Սալազարը դրական անցումային դեր կատարեց Պորտուգալիայի համար, իսկ ահա Հունաստանի «սև գնդապետները» միշտ վատ են հիշվելու, քանզի նրանց ժամանակ Կիպրոսն օկուպացվեց Թուրքիայի կողմից:

Նույն Թուրքիայում չորս անգամ բանակը վերցրել է իր ձեռքը իշխանությունը և դրական լիցք է տվել երկրի զարգացման համար:

Լեհաստանում, գեներալ Յարուզելսկին վերցնելով իշխանությունը, փաստացի փրկեց երկիրը խորհրդային ռազմական ներխուժումից:

Խիստ աղետալի էին ռազմական հեղաշրջման հետևանքները Զաիրում, Բիրմայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Իսկ երբեմնի ծաղկող Ուրուգվայը ռազմական հեղաշրջումից հետո հայտնվեց խոր ճգնաժամի մեջ:

Որո՞նք են ռազմական հեղաշրջումների լեգիտիմ հիմնավորումները

Ռազմական հեղաշրջումները կատարվում են երեք գործոնների արդյունքում.

Առաջին

Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը՝ անարդար ընտրության արդյունքում:

Երկրորդ

Երբ իշխանության են գալիս ուժեր, ովքեր սկսում են խախտել երկրի սահմանադրական և գաղափարական կարգերը: Օրինակ, Թուրքիայում և Եգիպտոսում, երբ օրինական կարգով իշխանության եկան իսլամիստները, որոնք, սակայն, փորձում էին փոփոխել երկրի աշխարհիկ կարգը:

Երրորդ

Երբ իշխանությունը անկարող է դառնում պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Օրինակ, ԽՍՀՄ-ի վերջին տարվա ընթացքում, երբ ԳԿՉՊ-ն փորձեց իշխանությունից հեռացնել Գորբաչովին:

Հեղաշրջումները կատարում են սովորաբար քաղաքականացված բանակները, որոնք ի վիճակի են ոչ միայն կիրառել բռնի գործողություններ, այլև լուծել ոչ ռազմական, քաղաքական բնույթի խնդիրներ:

Ռազմական հեղաշրջումներ կատարվեցին նաև մեր տարածաշրջանի երկրներում:

Օրինակ, Վրաստանում Գամսախուրդիան իշխանությունից հեռացվեց Թենգիզ Կիտովանիի և Ջաբա Իոսելիանիի զինված խմբավորումների ճնշման արդյունքում, երբ պարզ դարձավ, որ Գամսախուրդիան, փաստացի կորցնելով Հարավայի Օսիան, չկարողացավ պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույնը կատարվեց Ադրբեջանում Էլչիբեյի հետ: Պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանի զինվորականները՝ Սուրեթ Հուսեյնովի գլխավորությամբ, սկսեցին Էլչիբեյի իշխանության հեռացման գործնթացը: Պատճառը նույնն էր: Էլչիբեյը պարտվել էր պատերազմում և ուրեմն նա պետք է հեռանար իշխանությունից:

Ի՞նչ հեղաշրջման փորձեր են կատարվել Հայաստանում և ինչո՞ւ

Թեև դասական իմաստով ռազմական հեղաշրջում Հայաստանում չի կատարվել, այնուամենայնիվ, դրա «թավշյա» տարբերակները մեր երկրի քաղաքական կյանքում արձանագրվել են:

1996-ին երկրապահը թույլ չտվեց, որ ընտրություններում փաստացի պարտված Տեր-Պետրոսյանը հեռացվի իշխանությունից:

1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառույցները փաստացի մերժեցին Տեր-Պետրոսյանի այդ տարբերակը: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որից հետո նույն երկրապահի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացավ «թավշյա» բնույթի հեղաշրջում, որն աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից:

Հայաստանում քաղաքականացված բանակի դերը կատարում էր երկրապահը:

Նույն երկրապահն էր սպառնում արդեն հեղաշրջում կատարել 1999-ին՝ հոկտեմբերի 27-ից հետո:

Վերջապես, 2008-ին նույն երկրապահը կրկին սպառնում էր պետական հեղաշրջում կատարել այն ժամանակվա իշխանության դեմ:

Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը դատավարական գործողություններ սկսեց թե՛ Մանվել Գրիգորյանի դեմ, ով սպառնում էր 2008-ին զինված հեղաշրջում իրականացնել, թե՛ այն գործիչների դեմ, ովքեր կանխեցին 2008-ի զինված հեղաշրջման փորձը:

Պարզ էր, որ փաշինյանական ֆեմիդան փորձում էր պատժել միաժամանակ և՛ այն մարդկանց, ովքեր կանխեցին զինված հեղաշրջումը, և՛ այն Մանվել Գրիգորյանին, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կամ չցանկացավ իրականացնել այդ հեղաշրջումը 2008-ին: Իհարկե, Գրիգորյանին մեղադրում էին այլ հոդվածներով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ նրան պատժում էին հենց 2008-ի համար:

Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երկրապահի գործոնը վերջնականապես չեզոքացվի: Քանզի հիշում էր նրա դերը թե՛ 1996-ին, թե՛ 1998-ին, և թե՛ 2008-ին:

Հավանաբար, կանխազգալով ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման այս տարբերակը, նա էն գլխից որոշեց փաստացի վերացնել երկրապահին՝ որպես ինստիտուտ: Եվ արդյունքում ղարաբաղյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայաստանում չգտնվեց քաղաքականացված որևէ ուժային կառույց, ով հաշիվ կպահանջեր Փաշինյանից:

Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում ուսադիր կրող դաս, ովքեր երդում էին տվել Հայաստանի Հանրապետությանը, փաստացի այլևս գոյություն չունի: Հայաստանն այլևս դադարել է կատարել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը, կասկածի տակ է դրվել երկրի տարածքային ամբողջականությունը, և այս ամենը զուգորդվում է ուժային կառույցների քար լռությամբ:

Լռություն, որն էլ ավելի շատ բանի մասին է հուշում և որի արդյունքում երկրից կանխատեսվելու է մարդկանց մեծ չափերի արտահոսք: Քանզի մարդիկ հասկացել են, որ այլևս չունեն անվտանգության երաշխիքներ՝ ի դեմս ուժային կառույցների, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվել Հայաստանի պետականությունը:

Եվ այս ամենի հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան, նույնիսկ անխուսափելի իշխանափոխությունից հետո»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное