Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է շուրջ 3 դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 14-ին, կազմել է 525.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 639.32 դրամ (նվազել է 3.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.40 դրամ (նվազել է 3.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 428 դրամ, ոսկի՝ 31,402.68 դրամ, պլատին՝ 18,295.78 դրամ: