Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմ Լեռնային Ղարաբաղի համար. կլինի՞ շարունակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

topcor.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումից հետո Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ, ցավոք, ներկայումս խոսք է գնում միայն ժամանակավոր դադարի մասին և պատերազմի շարունակությունը անխուսափելի է: Օրինակ` անցյալ տարվա վերջին Հայաստանի Արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների դեօկուպացիան և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը Հայաստանի կառավարության գլխավոր գերակայությունն է»: Միևնույն ժամանակ, Երևանի գլխավոր դիվանագետը շեշտել էր, որ իրենք «պայքարելու են Արցախի բնակիչների իրավունքների համար» և վերադարձնելու են կորցրած տարածքները բացառապես «խաղաղ գործընթացի շրջանակներում», սակայն դժվար թե որևէ մեկը կարողանա հստակ բացատրել, թե իրականում ինչպե՞ս կարող է նման բան լինել: Դրանից հետո զարմանալի չէ, որ Այվազյանի այցը Ստեփանակերտ Բաքվում ոչ միայն զայրույթ, այլ վրդովմունքի իսկական փոթորիկ էր առաջացրել: Բանը հասել էր նրան, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էր սպառնացել Երևանին, որ «եթե դա նորից կրկնվի», ապա «երկաթե բռունցք» կօգտագործվի և կլինեն հետևանքներ: Իսկ ընդհանուր առմամբ, Բաքվի տոնը խիստ արհամարհական է և հասնում է խայտառակության շեմին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված այլ կողմերի հետ շփման մեջ: Մասնավորապես, նրանք արդեն հասցրել են մեղադրանքներ ներկայացնել ռուս խաղաղապահներին:

Ըստ ադրբեջանական կողմի` «նրանք դուրս են գալիս իրենց առաքելություն սահմաններից» և «բացահայտ կերպով գործում են հանուն հայերի շահերի»: Բաքվի ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ անել այն հիմքով, որ Ռուստամ Մուրադովը, որը գլխավորում է ռուսական զորամիավորումը, «ակտիվ մասնակցում է միջոցառումներին, հանդիպումներին և լուսանկարվում անջատողական ռեժիմի դրոշի ֆոնին» ... Նման «մեղադրանքներ» հնչեցնելու աբսուրդի մակարդակը այնքան բարձր է, որ ինքնաբերաբար դուրս է գալիս առողջ բանականության սահմաններից և այնպիսի վախերի տեղիք տալիս, որ նման կերպ նրանք ընդամենը հակամարտություն սկսելու պատճառ են փնտրում: Այնուամենայնիվ որքան էլ «սուր պահեր» լինեն Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, կարելի էր հուսալ «Կրեմլի դիվանագիտության» միջոցով դրանք կկարգավորվեին, եթե չլիներ անանտեսանելի մեկ այլ հզոր և հավակնոտ «խաղացողի» ներկայություն այդ հակամարտությունում:

Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ Անկարայի դերի մասին: Թուրքիան հակված է Ղարաբաղում հաղթանակը համարել վերջին ժամանակների իր ռազմաքաղաքական նվաճումներից թերևս ամենագլխավորը: Օրինակ` տարվա սկզբին Ստամբուլում անց կացված «Ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում և Ղարաբաղի հիմնախնդիրը» իմաստալից վերնագրով գիտաժողովում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենտոպը հանդես է եկել հայտարարությամբ, որը տալիս է սպառիչ պատկեր այն բանի, թե ինչ «գլխապտույտ ունի Անկարան այդ հաջողությունից»: Ըստ բանախոսի` «Ղարաբաղի համար մղված մարտերը ոչ միայն ցույց են տվել Թուրքիայի կողմից տրամադրվող զենքի անհավատալի արդյունավետությունը», այլ նաև «ստիպել են խոսել աշխարհում պատերազմներ վարելու ողջ գաղափարախոսության արմատական վերանայման մասին»:

Ո՞ւր է հասնում թուրքահպատակը ... Նման «շրջադարձով» կես քայլ է մնում, որ նա իր երկիրը «աշխարհում ամենաուժեղը» հռչակի և հավակնի համաշխարհային գերիշխանության: Ի դեպ, թուրքերը նման մտքեր ունեցել են դեռ վաղ ժամանակներից: Այնուամենայնիվ, շատ ավելի հետաքրքիր է Շենտոպի մեկ այլ խոսք այն մասին, որ ժամանակակից աշխարհում «հակամարտությունները չեն լուծվում, այլ միայն սառեցվում են՝ ստեղծելով առճակատման նոր կետեր»: Դա ամենայն հավանականությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա հեռանկարների Անկարայի տեսլականի «բանալին» է: Մի շարք փորձագետներ այսօր լրջորեն մտահոգված են Թուրքիայի կողմից Կովկասի տարածաշրջանում անկայունության նոր օջախ ստեղծելու համար:

Մասնավորապես, կարծիքներ կան, որ Անկարայի կողմից ամբողջությամբ վերահսկվող բնակավայրեր կստեղծվեն հայ բնակչությունից «ազատագրված» տարածքներում, և որոնք ի վիճակի կլինեն շատ արագ վերածվել ահաբեկչական խմբերի: Օրինակ այդ տարածքներում կբնակեցնեն Սիրիայից տեղահանված թուրքոմանների կամ այլ էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների: Այդ առիթով Ալիևի վերջին հայտարարությունը, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում «զբոսաշրջության զարգացման» համար կառուցելու են «միջազգային օդանավակայաններ»՝ բոլորովին այլ հնչեղություն է ստանում: Դա մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Ինչպիսի՞ զբոսաշրջության վրա է հույսը դնում Ալիևը: Ադրբեջանը ուրիշ տեղ չունի՞ հսկայական գումարներ ծախսելու համար: Մնում է միայն ենթադրել, որ իրականում դրանք կկառուցվեն Թուրքիայի աջակցությամբ, և նրանց նպատակը չի լինի տուրիստական ...

Փաստացի, Անկարան ու Բաքուն չեն թաքցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակելու իրենց մտադրությունների մասին և միաժամանակ Արցախի ամբողջական վերացումից բացի հետապնդում են շատ ավելի լայնածավալ ռազմավարական նպատակներ: Ինչո՞ւ են Էրդողանն ու Ալիևը Երևանի մասին խոսում որպես «պատմական ադրբեջանական տարածք» ... Միևնույն ժամանակ, բոլորը լավ գիտեն, որ շատ մոտ ապագայում Հայաստանը բախվելու է ոչ միայն իշխանափոխության և արտաքին քաղաքական դիրքորոշման լուրջ ճշգրտման (արդեն իսկ խոսք է գնում Ռուսաստանի հետ Միություն ստեղծելու մասին), այլ առաջին հերթին իրականացվելու է բանակի և ամբողջ պաշտպանական համակարգի լայնամասշտաբ բարեփոխում և արդիականացում: Իրավիճակի նման զարգացմամբ այլևս հնարավոր չի լինի կրկնել 2020 թվականի կայծակնային պատերազմը: Հենց նման նկատառումներն էլ կարող են ինչ-որ մեկին ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում դրդել «արագացնել ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծումը»՝ վտանգավոր և չմտածված քայլերի դիմելով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное