Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Մեղրին կդառնա կռվախնձոր Հայաստանի և Ադրբեջանի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը փոխվարչապետների մակարդակով եռակողմ խմբի ստեղծման մասին հայտարարությունն է, որը կոչված է գործնականում լուծելու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Ըստ ամենայնի, առաջին հերթին Բաքվի համար այդ հիմնական հարցով կլուծվի Հայաստանի տարածքով Ադրբեջանի տարածքի հիմնական մասի հետ էքսկլավ Նախիջևանի կապվելու հարցը: Ճիշտ է, Ադրբեջանն ընդլայնում է իր պատկերացումներն այդ միջանցքի վերաբերյալ նշելով, որ հանձնաժողովը զբաղվելու է ոչ թե նեղ իմաստով տրանսպորտային միջանցքի մասին, այլ նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապ ստեղծելու մասին:

Այդ հայտարարությունում հիմնականն այն է, որ առկա է ամբողջ տարածաշրջանում տնտեսական զարգացման և տնտեսական ինտեգրման ճարտարապետության ձևավորման միտում, ինչը պետք է արտացոլվի քաղաքական, սոցիալական և հումանիտար ոլորտների հետագա զարգացման մեջ: Ի դեպ, արդեն 2020 թվականի վերջին է հայտնի դարձել, որ Բաքուն սկսել է մշակել երկաթուղին Հայաստանի սահմանին հասցնելու տեխնիկատնտեսական հիմնավորումը: Բայց անմիջապես առաջացել են խնդիրներ, որոնք նկարագրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Նա ասել է, որ Երևանը դեմ է, որ երկաթգիծը և մայրուղին անցնի Իրանին սահմանակից Մեղրիով և ցանկանում է, որ այն անցնի Իջևանով: Մուսաբեկովը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին եղել է Գազախ-Իջևան երկաթգիծ, որը Ադրբեջանը կապել է Հայաստանին: Պատգամավորի խոսքով հայկական կողմը ցանկանում է վերականգնել այն: Պատճառները պարզ են և հիմնականում օբյեկտիվ: Այդ տարբերակով Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործել իր երկաթուղու մեծ մասը և ստանում է դրա նկատմամբ վերահսկողության ընդլայնված գոտի: Ինչ վերաբերում է ճանապարհին, ըստ Մուսաբեկովի, խորհրդային տարիներին Մեղրիով անցնող ճանապարհը գործնականում չի օգտագործվել և նույնիսկ չի էլ ավարտվել: Միայն եղել է երկաթուղին, իսկ ավտոմոբիլային ճանապարհը անցել է Լաչինով, Գորիսով, Շահբուզով և հասել Նախիջևան:

Միևնույն ժամանակ, հեշտ է նկատել, որ Բաքվի և Երևանի գործողություններում հնարավոր տնտեսական հաշվարկների հետ մեկտեղ տեսանելի են առճակատվող քաղաքական մտածողության և միմյանց նկատմամբ անվստահության տարրեր, որոնց բախվելու է եռակողմ խումբը հետագայում: Սակայն Բաքուն ենթադրում է, որ Մոսկվան համապատասխան ճնշում կգործադրի Երևանի վրա, քանի որ ծրագրի իրականացման դեպքում կստանա մուտք դեպի Թուրքիա: Միևնույն ժամանակ, Բաքուն հիմնարար առարկություններ չունի Իջևանով անցնող ճանապարհի հետ կապված, բայց նա այդ միջանցքի վերականգնումը նպատակ ունի ավելի ուշ իրականացնել: Սա ենթադրում է, որ առանց համապատասխան քաղաքական հստակ որոշումների, որոնք կմեղմեն Բաքվի և Երևանի միջև առճակատման մակարդակը, դժվար կլինի իրականացնել տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրեր զուտ տեխնոկրատական մոտեցման տեսանկյունից: Պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունն այժմ սկսել է կապել «հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը գերիների փոխանակման խնդրի հետ»: Բայց դա խնդրի միայն մի կողմն է:

Փաստն այն է, որ հաղորդակցության ուղիների նախագծի իրականացումը տևելու է երկուսից չորս տարի: Այդ ժամանակահատվածում սուր քաղաքական քննարկումներ կլինեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և ռուս խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ: Դա անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանձնաժողովի աշխատանքների վրա: Ի վերջո, Հայաստանն այժմ այնպիսի քաղաքական վիճակում է, երբ հնարավոր «միլիոնավոր» եկամուտների մասին խոսակցությունները երկրորդական կամ անգամ երրորդական են, իսկ տարածաշրջանային ինտեգրման օգտին ցանկացած որոշում կարող է դիտվել որպես «Ադրբեջանին միակողմանի զիջում»: Ինչպես կանխատեսում է ամերիկյան Eurasianet հրատարակությունը, ԱՄՆ-ը ևս կարող է ակտիվորեն մտնել «Անդրկովկասյան խաղի» մեջ, և ներկայումս «բացահայտում է Իրանի փոքր հյուսիսային հարևանների Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի թույլ կետերը»: Թերթը նշում է, որ Երևանը «լուրջ քաղաքական և տնտեսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից» և «Վաշինգտոնը կարող է նման ռեսուրսը օգտագործել ի շահ իրեն»:

Խնդիրը պարզ է. պետք է խոչընդոտել Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, Վրաստանում ամրապնդել ամերիկամետ դիրքերը և տապալել Ադրբեջանի Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ վարվող հավասարակշռման քաղաքականությունը: Մտածված սցենարի իրականացման դեպքում պետք է կա՛մ խափանել, կա՛մ «սառեցնել» հաղորդակցությունները արգելափակելու նախագծերը Անդրկովկասում: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եվրոպական երկրների դեսպանների հետ հանդիպմանը սուր քննադատության է ենթարկել ԵՄ երկրներին ղարաբաղյան պատերազմում Անկարային աջակցելուց հրաժարվելու համար, չնայած այդ պետությունները բանավոր հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին:

Այնպես որ, «Թուրան» նախագծի (ինչպես Բաքվում անվանում են միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև) իրականացման ճանապարհին կարող են առաջանալ բազմաթիվ խոչընդոտներ: Այստեղ, առաջին հերթին, Բաքուն պետք է ասի իր խոսքը և հրաժարվի Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմից և հաղթողի դիրքից Երևանին իր պայմանները թելադրելուց: Ռուսաստանը նույնպես պետք է իր դերը կատարի, որը երկար տարիներ անց առաջին անգամ սկսել է սերտորեն զբաղվել Անդրկովկասի խնդիրներով և ստանձնել է Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը կյանքի կոչման երաշխավորի դերը: Հետագա գործողությունների մանրամասները դեռ պարզաբանված չեն, դրանք պահանջում են լրացուցիչ համաձայնություն, որպեսզի հնարավոր լինի սկսել հաղորդակցման նախագծերի աշխատանքը: Այնպես որ սպասվում են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի նոր հանդիպումներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное