Բողոքի ակցիաները կանխել չի հաջողվել. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին բավականին ինտրիգային իրադարձություններ են նախորդել։ Ինչպես հայտնի է, Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները բավական լուրջ էին տրամադրված Փաշինյանի այցին և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին նախապես զեկուցել են, որ նման գործողություններ են նախատեսվում, և շեշտել, որ մարդիկ բավական լուրջ են տրամադրված։
Մեր տեղեկություններով, այս ամենը Փաշինյանի համար շատ ցավոտ է եղել, և նա ԱԳՆ խողովակներով հանձնարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն ու Մոսկվայում՝ իշխանությունների կարծիքով «հարցեր լուծող» իրեն հավատարիմ փոքրաթիվ շրջանակներին, որպեսզի այդ բողոքի ալիքը կանխեն: Սակայն, ստանալով բացասական պատասխան, թե ի վիճակի չեն նման բան անել, Փաշինյանն առաջարկել է բողոքի ակցիային զուգահեռ իր աջակիցների ակցիա կազմակերպել, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ իրեն բոլորը դեմ են, սակայն այդ առաջարկը ևս դրական արձագանք չի ստացել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում