Պատմության այս օրը (հունվարի 20)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ինաուգուրացիայի օր, Ադրբեջան՝ Սգի օր, Դաղստան՝ Հանրապետության ստեղծման օր, Լատվիա՝ Բարրիկադների պաշտպանների հիշատակի օր, Ղրիմ՝ Հանրապետության օր, Իսպանիա՝ Տամբորրադա:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1780 - հիմնադրվել է Նոր Նախիջեւանի վարժարանը:
1919 – ծնվել է գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
1924 – ծնվել է արվեստաբան Մանյա Ղազարյանը:
1933 - բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը իր առաջին ներկայացմամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:
1945 – ծնվել է գրականագետ Սամվել Մուրադյանը:
1966 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին:
1952 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան, որի հայրը եղել է հայ։
1975 - առաջին ահաբեկչական գործողությունն է իրականացրել ԱՍԱԼԱ-ն, որն է պայթյուն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շտաբ-բնակարանում:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ:
1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվել է ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և տեղի է ունեցել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
1994 - ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքել են Քարվաճառի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավել Քարվաճառի շրջանի 14 բնակավայր` դուրս գալով Մարտակերտ-Քարվաճառ ավտոմայրուղի:
2006 - Համաշխարհային բանկը 5 միլիոն դոլար է հատկացնել Հայաստան թռչնագրիպի թափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին:
2009 - Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:
2010 - տեղի է ունեցել Piazza Grande հյուրանոցի բացումը Երևանում:
2017 - Բաքուն պահանջել է Բելառուսին արտահանձնել բլոգեր Լապշինին և Բելառուսի դատախազությունը բավարարել է այդ պահանջը:
2018 – վախճանվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:
2020 - Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
250 — հռոմեական կայսր Դեցիուսը հրաման է արձակել հետապնդել քրիստոնյաներին և մահապատժի է ենթարկել Հռոմի պապ Ֆաբիանին:
1265 — Լեստերի 6-րդ գրաֆ Սիմոն դե Մոնֆորը հավաքել է առաջին անգլիական խորհրդարանը:
1752 – իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվել է Եվրոպայի ամենամեծ կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:
1775 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը:
1841 —բրիտանական բանակը օկուպացրել է Հոնգկոնգը:
1892 —կայացել է առաջին բասկետբոլային հանդիպումը (ԱՄՆ, Մասսաչուսետց նահանգ, քաղաք Սպրինգֆիլդ):
1893 — Լոնդոնի Թագավորական ինստիտուտում Ջեյմս Դյուարը ցուցադրել է հեղուկ գազերի պահպանման անոթը:
1920 – ծնվել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին:
1921 — ընդունվել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը, որով Թուրքիան հայտարարվել է աշխարհիկ և ազգային պետություն:
1944 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերը ավելի քան 2300 տոննա ռումբ են նետել Բեռլինի վրա:
1946 – ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։
1973 – վախճանվել է Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ Համիլկար Կաբրալը:
1976 — տեղի է ունեցել լիվանցի-քրիտոնյաների մասսայական սպանդ Դեմուր քաղաքում:
1983 – վախճանվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Գարինչան:
1984 – վախճանվել է ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաև դերասան Ջոննի Վայսմյուլլերը, որը Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկն է։
1990 - Բաքու են մտցվել խորհրդային զորքեր հակակոմունիստական Ազգային ճակատի կողմից իշխանության զավթումը կանխելու նպատակով, արդյունքում զոհվել է 133 մարդ և վիրավորվել ավելի քան 800-ը:
2018 — Սիրիայի հյուսիսում Թուրքիան սկսել է իր «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյան