Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները». ԵԽ պատգամավորը մտահոգված է հայ գերիների հարցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները: ԵԽ պատգամավորը այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն Լարս Պատրիկ Բերգ, Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը, բայց Ադրբեջանը խանգարում է այս գործընթացին: Ադրբեջանն արդեն վերադարձրել է ավելի քան 40 հայ գերի, Հայաստանը ևս ռազմագերիների է վերադարձել Ադրբեջանին, բայց գործընթացը դեռ չի ավարտվել: Չնայած Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ: Ադրբեջանը կա՛մ հետաձգում է, կա՛մ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Նախ, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի այս պահվածքի վերաբերյալ:

-Ցավալի է, որ Ադրբեջանը նախընտրեց չկատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Իմ տեղեկությամբ՝ այդ խնդիրը ՄԱԿ-ին արդեն ներկայացվել է, և Ադրբեջանը պետք է հրաժարվի համաձայնությունները խախտելուց: Ռազմագերիները պաշտպանված իրավունքներ ունեն, և Ադրբեջանի՝ այդ գերիներին այլ անվանում տալու փորձերը (ներկայացնում են որպես ահաբեկիչ, հանցագործ-խմբ.) պարզապես ցույց են տալիս այդ երկրի չարամտությունը:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Եվրախորհրդարանը ՝ աջակցելու Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձին: Ի՞նչ դեր կարող եք խաղալ Դուք և Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները:

-Եվրախորհրդարանը ներկայումս, հավանաբար, սահմանափակ դեր ունի: Կարելի է որոշակի ճնշում գործադրել, հատկապես միջխորհրդարանական խմբերի միջոցով, բայց իրականում կարծում եմ, որ ՄԱԿ-ն է ճիշտ հարթակը՝ այս հարցի քննարկման համար:

-Իսկ Ձեր երկրում՝ Գերմանիայում  ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Հայ ընդդիմադիր  որոշ  գործիչներ կարծում են, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, շատ այլ երկրներ նույնպես պետք է իրենց հայտարարություններով ջանքեր գործադրեն ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա ՝ ռազմագերիներին վերադարձնելու համար: Ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան:

-Գերմանիան ակնհայտորեն մեծ կարեկցանք է տածում՝ ռազմագերիների ծանր վիճակի և Արցախ վրա Ադրբեջանի կողմից անհիմն հարձակման հարցերի առնչությամբ: Գերմանիան կարող է դեր ունենալ՝ աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին` ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները,և կարող է նույնն անել Եվրամիության շրջանակներում, չնայած դա սահմանափակ ազդեցություն կունենա:

-Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Արցախի անկախության ճանաչումը կրկին օրակարգային հարց է դարձել: Դուք կպնդե՞ք, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը:

-Ես համակրանքով եմ վերաբերվում Արցախի անկախության պահանջի վերաբերյալ, բայց վստահ չեմ, որ այժմ ճիշտ ժամանակն է այս օրակարգն առաջ տանելու համար: Առաջնայինը պետք է լինի ռազմագերիների ազատումը, և բանակցությունները, որոնք կերաշխավորեն, որ Ադրբեջանը (և Թուրքիան) հավատարիմ կմնա համաձայնություններին: Այդ ժամանակ մենք կարող ենք մտնել Արցախի ապագա կարգավիճակի մանրամասների մեջ:

 
-Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, օգտագործել է արգելված ֆոսֆորային զենք, թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին, և մինչ այժմ չի ստացել համարժեք պատասխան միջազգային հանրության կողմից: Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ: Ինչպե՞ս պետք է միջազգային մակարդակում Ադրբեջանը իրավական առումով պատժվի:

-Ինչքան գիտեմ՝ այդ հանցագործությունները հետաքննվում են:

-Արցախի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց Ադրբեջանը հակված չէ գնալ դրան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի քաղաքական այս պահվածքը: Ի՞նչ կարծիք ունեք Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ:

-Կարծում եմ, որ Մինսկի խումբը որոշ ժամանակ պայքարում էր գործնական լուծումներ գտնելու համար, և Ադրբեջանի համառ դիրքորոշումը չի հեշտացրել այդ գործերը: Հուսով եմ, որ Ադրբեջանը կգիտակցի ողջամտորեն վարվելու արժեքը, և Արցախի ժողովուրդը կկարողանա ինքն ընտրել իր ապագան: Նախորդ փորձի հիման վրա ստիպված եմ ասել, որ դա կարող է տեղի ունենալ ոչ շուտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное