Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այսպես շարունակվի, պետության վերջնական անկումը շատ մոտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և «կրելու է»: Նա նաև խոսել է ատելության մթնոլորտի, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու մասին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

- Պարոն Քանանյան, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և «կրելու է»: Նա նաև խոսել է ատելության մթնոլորտի, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու մասին: Ձեր կարծիքով այս ամենի հիմքերը որտե՞ղ են, և ինչպե՞ս պետք է ժողովրդին դուրս բերել այս վիճակից:

— Ես կարծում եմ, որ նախկինում իշխանության եղած բոլոր անձիք ոչ միայն կրկին չպետք է հավակնեն իշխանության այլ նաև պետք է խստագույն քրեաիրավական պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հակապետական հանցագործությունների համար։ Այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա հավատարիմ աշակերտ Ռոբերտ Քոչարյանը, նրա ժառանգորդ Սերժ Սարգսյանը և ներկայիս ազգային և պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը։ Ատելության մթնոլորտը այս չորսի գործած ավերներից հետո հազիվ թե հնարավոր կլինի բուժել, եթե իհարկե որպես օգնություն չհասնի լավագույն, չակերտների մեջ իհարկե, բուժամիջոցը՝ «թուրքի յաթաղան»։

- Մենք ականատես ենք լինում հասարակության մեջ խորացող ճգնաժամի, սոցիալական ցանցերում ամենակոպիտ պիտակներն են կպցնում իրար, մասնավորապես, մեղադրում իշխանություններին և նրանց կողմնակիցներին ազգային դավաճան լինելու մեջ: Հասարակությունը երկփեղկվել է։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարող ենք ակնկալել, որ արտահերթ ընտրություններից հետո հասարակության տրամադրություններում որոշակի փոփոխություն կլինի, և այլևս իրար դեմ ժողովուրդը թշնամանք չի տածի։

— Երկիրը գահավիժում է դեպի անգործություն և, բնականաբար, գահավիժման ժամանակ բոլորը բոլորին մեղադրում են, հասարակությունը էլ ավելի է մասնատվում և ատելությամբ լցվում իրար հանդեպ բոլոր հնարավոր բաժանարար գծերով՝ քաղաքական, հայրենակցական և այլն, և այլն։ Իհարկե, որևէ ակնկալիք արտահերթ ընտրություններից լինել չի կարող, եթե գլխավոր դերակատարները լինելու են ներկա իշխանությունները և նախկինները։ Եթե չլինի երրորդ, իսկապես նոր, ինքնուրույն ուժ, ապա այդ ընտրությունները էլ ավելի են նպաստելու գահավիժմանը։ Ես չեմ կարծում, որ որևէ երրորդ ուժ կհասցնի կազմակերպվել այն աստիճան, որ Հայաստանի կործանվող հասարակությանն ու պետությանը որևէ արժանավետ այլընտրանք կարողանա առաջադրել, թեպետ այդպիսի փորձեր լինում են և ձեր հիշատակած սոցիալական ցանցում աճած հայհոյանքների, անպատկառ բնութագրումների հանգամանքը միանգամային բնորոշ է հենց անկման վերջնափուլում գտնվող հասարակություններին և պետություններին։

- ԱՄՆ-ի նման մեծ և զարգացած երկրում կա ընդհամենը 2 կուսակցություն որոնք ունեն իրենց քաղաքական հստակ դիրքորոշումը և ժողովուրդը կողմնորոշվում է հանրապետականների և դեմոկրատների միջև։ Իսկ Հայաստանում կուսակցությունները բավականին շատ են և ամեն մեկը առաջ է տանում միայն իր կուսակցական շահը։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կուսակցությունների բազմազանությունը և արդյո՞ք հնարավոր է նրանց համախմբել և արաջ տանել Հայաստանի շահերը։

— Ես չեմ կարծում, որ ամերիկյան երկկուսակցական մոդելը լավագույն լուծումն է պետական համակարգում, հատկապես որ կան բազմաթիվ զարգացած և հաջողված երկրներ, որտեղ գործում են մեկ և երկու տասնյակից ավելի կուսակցություններ։ Խնդիրը կուսակցությունների որակի մեջ է։ Հայաստանում մենք գործնականում չունենք մի որևէ կուսակցություն, որը կառուցված լինի ներքին ժողովրդավարությամբ։ Սովորաբար կուսակցությունները այս կամ այն օլիգարխի գրպանային կառույցներն են կամ միապետաբար մեկ ղեկավարի կողմից ձևավորվող և կառավարվող կառույցներ։ Հետևաբար դրանք բառի դասական իմաստով կուսակցություններ չեն այլ կուսակցության անուն կրող տարբեր անձերին, կամ խմբակային շահերին սպասարկող կառույցներ են և մեծագույն վերապահությամբ դրանք քաղաքագիտաբար կարելի է կուսակցություն անվանել։ Հետևաբար, խնդիրը ոչ թե կուսակցությունների քանակի մեջ է այլ՝ որակի։ Մինչև կապիտուլացիան Հայաստանը չուներ գեթ մեկ ձևավորված և հատկապես խորհրդարանում ներկայացված կուսակցություն, որը պետք է խոսեր պետականակերտման ամենաառաջնահերթ խնդիրների մասին։ Կատարյալ խեղկատակություն էր բոլոր հարթությունների և բոլոր մակարդակների վրա։ Իսկ կապիտուլացիայից հետո կարծում եմ, որ առկա խայտառակ և կործանարար իրավիճակը միայն կխորանա և կծավալվի մինչև պետության վերջնական անկումը, որը եթե այսպես շարունակվի շատ մոտալուտ է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное