Գևորգս հաց ուտելիս է եղել, երբ կանչել են. Երեկվա հրաձգությունից մահացածի մայրը մանրամասներ է պատմում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNews.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգությունից մահացած 25-ամյա Գևորգ Ասլամազյանընոյեմբերի 13-ի երեկոյան տանը հաց ուտելիս է եղել, երբ ծանոթներից մեկը զանգել, կանչել է գեղեցկության սրահի տակ գործող «օբյեկտ»: Կայքի հետ զրույցում նրա մայրը նշել է, որ չգիտի, թե իր որդին ինչ կապ է ունեցել «Լիա» գեղեցկության սրահի տիրոջ և այնտեղ ծեծկռտուք սարքած մարդկանց հետ:
«Գևորգս հաց ուտելիս է եղել, երբ զանգել, կանչել են, ինքն էլ միամիտ տղա է՝ գնացել է: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, անգամ ոստիկանությունից ոչ մի բան չեն ասում: Գևորգը խելոք, աշխատող տղա էր, ես չեմ հասկանում՝ ոնց է հայտնվել այնտեղ, ինչ է արել դրանց հետ»,- ասել է նրա մայրը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում