Արցախում ինտրիգը շարունակվում է. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ են սպասվում, ապա ավելի ուշ՝ փորձել ասելիքը սրբագրել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց փորձում են մեկուսացնել և ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում