Պատմության այս օրը (փետրվարի 2)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օրը, Ադրբեջան՝ երիտասարդության օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
891 – վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավոր Աշոտ Ա Մեծը:
1852 - Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:
1885 – ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։
1894 – ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:
1921 – ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:
1961 - վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն Իոսիֆ Օրբելին:
1998 - կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք «Երկրապահ» պատգամավորական խումբ:
- հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:
2007 - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին:
2011 - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
506 — թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեկան օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն Breviairum Alaricionum) անվանումներով:
629 — Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել Դզյոմէյը:
962 — Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր:
1141 — Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտը Լինկոլնի մոտ թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդեա Շոտլանդացու կողմնակիցների միջև, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, որն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունը Անգլիայում:
1238 — մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան:
1421 — չինական նոր տարվա տոնակատարությունների շրջանակում կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը:
1536 — իսպանացի կոնկիսկադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատայի արևմտյան ափին հիմնադրել է Բուենես-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:
1542 — Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:
1709 – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ են վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին: Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։
1848 – Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով ավարտվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։
- Կալիֆորնիական ոսկու տենդի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:
1868 — կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը:
1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային
1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։
1886 — ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:
1892 — Մերելենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլյամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիր:
1918 – ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:
— Ռուսաստանում Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:
1925 – վախճանվել է ֆինն բանագետ Անտի Աարնեն:
1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:
1935 — հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է Ստի դետեկտոր անունով:
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փաստացի ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն է։
1970 – վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։
1970 — Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն:
1977 – ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։
1982 - նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման-եղբայրներ» խմբավորման ապստամբությունը՝ սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:.
1998 – վախճանվել է լեհ հրաբուխաբանՀարուն Թազիեֆը:
2008 — վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:
2020 - Ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը