Ամերիկահայ կինոռեժիսոր Նատալի Քասաբյանը արժանացել է Sundance Institute /Amazon Studios 2021-ի լավագույն ռեժիսոր մրցանակին
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկահայ կինոռեժիսոր Նատալի Քասաբյանն իր «Վազի՛ր» ֆիլմի համար արժանացել է Sundance Institute /Amazon Studios 2021 թվականի լավագույն ռեժիսոր մրցանակին, հաղորդում է Deadline-ը։
Քասաբյանի ամուսինը՝ Սև Օհանյանը, նույն մրցանակը ստացել էր երկու տարի առաջ՝ Searching ֆիլմի համար։
Նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակները Օհանյանն ու ֆիլմի մյուս ռեժիսոր Անիշ Չագանթին են։
«Վազի՛ր» ֆիլմում նկարահանել են հայտնի դերասաններ Սառա Փոլսոնը և Կիրա Ալենը։ Ֆիլմը նկարահանվել է Lionsgate կինոստուդիայի համար, պրեմիերան կայացել է 2020-ի աշնանը։