Պատմության այս օրը (փետրվարի 4)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1674 – վախճանվել է նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։
1865 – ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։
1878 – ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։
1907 - ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալյանցը։
1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։
1924 - Լենինականի օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան, դիրիժոր Անդրեյ Մելիք-Փաշաև, ռեժիսոր Վենեցիանով-Իսահակյան, նկարիչ Գրիգոր Շարբաբչյան:
1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։
1993 - Հայաստանը և Նիգերիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։
1995 - վախճանվել է սովետահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։
1998 - հրաժարական ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը։
2003 - նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
2009 - տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երեւանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:
2012 - Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն` «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
211 – վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։
634 — Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասաի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։
960 — Չինաստանի կայսր է դարձել Թայ-Ցզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։
1169 — Արևելյան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։
1494 — ծնվել է ֆրանսիացի գրող, աշխարհի ամենճանաչված երգիծաբաններից մեկը հանդիսացող Ֆրանսուա Ռիբլեն։
1615 — վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ժանբատիստա Դելլա Պորտեն։
1659 – վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։
1703 — Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիններ որպես իսկական սամուրայներ իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։
1789 — ընտրողների կոլեգիան Ջորջ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։
1797 — երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։
1824 — Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։
1861 – ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
1915 — Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։
1928 — վախճանվել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։
1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):
1932 - ճապոնացիների Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։
1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։
1941 - Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։
1946 — հիմնադրվել է ալբանական «Պարտիզան» (Տիրանա) ֆուտբոլային ակումբը։
1948 – Շրի Լանկան հայտարարել է անկախություն Միացյալ Թագավորությունից։
1949 — տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։
1976 – Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։
1976 - Տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։
1977 - Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ, սա նման տիպի ամենախոշոր վթարն է։
1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։
2004 - Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։
2009 — Ատլանտյան օվկիանոսում բախվել են «HMS Vanguard» բրիտնական և «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։
2012 — վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կենդանի մնացած վետերան հանդիսացող Ֆլորենս Գրինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը