Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի փոխարժեքը կաճի, եթե ԿԲ-ն չզսպի, հիմա զսպում է. Գ. Մակարյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կենտորնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում նշել է, որ իրեն չափազանց մտահոգում է պետության կողմից կապիտալ ծախսերի թերակատարումը, որ պետությունը պետք է կատարի կապիտալ ծախսերը, որ տնտեսության ներուժը գոնե հասցնի նախապատերազմական մակարդակին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ՝ պարզելու համար թե ինչու են թերակատարվում և պետությունը որտեղ է թերանում։

—Պարոն Մակարյան, կենտրոնական բանկը 0.25 կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինչ եք կարծում դա չի նպաստի, որ նվազեն առանց այդ էլ ցածր մակարդակի վրա գտնվող ներդրումները: Չէ որ թանկ փողը ազդում է վարկավորման վրա: Ընդհանրապես, ի՞նչ կտա այդ ամենը տնտեսությանը:

— Ավելի շատ դա կազդի վարկային ռեժիմների վրա։ Ընդհանրապես, եթե վարկի տոկոսադրույքները իջեցնում ես դրա հետ մեկտեղ վարկերը էժանանում են։ Բանկերը, որոնք կենտրոնական բանկից վերցնում են գումարներ և իրենք այդ տոկոսադրույքի հիման վրա իրենց ծառայությունների հիմնական արժեքը և որոշակի եկամտայնություն էին ապահովում, հետո վարկավորում էին։ Բայց վարկերը նաև վարկավորման ժամանակ ավելի շատ օգտագործում էին նաև ավանդատուների գումարները և եթե հիմա ավանդատուների գումարները նվազել են կամ ավանդատուները հիմա իրենց գումարը կարճաժամկետ են տալիս՝ ապագայի հանդեպ որոշակի անհանգստություն ունենալու պատճառով։ Ավանդների գումարներն էլ կարող են պակասել կամ ավանդները. եթե հանում են, բանկերը կարող են ունենալ գումարի դիֆիցիտ նոր վարկեր տալու համար։ Եվ եթե մնան միայն կենտրոնական բանկի գումարների հույսին, ապա այդ դեպքում հնարավոր է, որ վարկերը փոքր ինչ թանկանան։ Եվ բանկերը իրենց շահույթի հաշվին չփորձեն պահպանել նույն մակարդակը։ Այսինքն, եթե ավելիացել է 0,25%- ով, ապա բանկում հնարավոր է 1%-ով ավելանա։ Եթե հիմա վարկը 12%-ով են տալիս, ապա կարող է դառնալ 13%, եթե բանկը իր սեփական շահույթով չլրացնի։ Այդ դրույքաչափի ավելացումը բերում է նման խնդրի։ Ինչ վերաբերում է օտարերկրա ներդրողներին, ապա եթե դրանք դրսից եկող ներդրողներ են, բնականաբար իրենց համար դա այնքան մեծ նշանակություն չի ունենա։ Ավելի շատ դրանք կազդի ներքին ներդրողների վրա, որովհետև ներքին ներդրումները կամ բիզնեսը կատարում է իր սեփական ներդրումներից, կամ բիզնես վարկ է վերցնում և այդ բանկերի վարկերի հաշվին կատարում են ներդրումներ։ Հիմա քաղաքացու դեպքում էլ կարող է խնդիր առաջանալ, բայց այլ տեսանկյունից։ Այսինքն, եթե տոկոսադրույքը բարձրանում է բանկերը սկզբունքորեն, քանի որ իրենց վարկերը պետք է թանկացվեն, որոնք տալու են բիզնեսին, իրենք կարող է ավելի թանկ գնով ավանդներ վերցնեն ժողովրդից, որ լրացուցիչ գումարներ ավելացնեն։ Ինչո՞ւ․․․ որովհետև հիմա ավանդատուների տոկոսը իջել է, իսկ առաջ ավելի բարձր էր և եթե առաջ բանկը քաղաքացուց վերցնում էր 10%-ով և 15%-ով վարկ էր տալիս, ապա հիմա ինքը ավելի ցածր տոկոսով է վերցնում։ Այսինքն վերցներ 5, 6, 7 կամ 9 տոկոսով՝ կախված նրանից թե դոլար է, թե դրամ։ Հիմա եթե այս պայմանների մեջ նայենք կարող է պատահի բանկերը, որպեսզի գրավչություն առաջացնեն և  մարդիկ ցանկանան գումար ներդնել, որ բանկերը կարողանան փող հավաքել և այդ գումարով կարողանան նորից վարկեր տրամադրեն, իրենք հնարավոր է ավանդ վերցնելու տոկոսը բարձրացնեն։ Հետևաբար դրա արդյունքում քաղաքացիները կարող են շահել և բարձր տոկոսով կարող են ավանդ դնել։

—Դոլարի փոխարժեքը թեև համեմատաբար կայունացել է, սակայն շարունակում է բարձր մնալ նախապատերազմական շրջանի համեմատ: Կա այնպիսի տեսակետ, որ ԿԲ-ն արհեստականորեն պահում է փոխարժեքը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, հնարավո՞ր է նորից դոլարի փախարժեքը սկսի աճել:

— Այո, դոլարի փոխարժեքը կարող է աճել և կաճի, եթե կենտրոնական բանկը չզսպի, հիմա կենտրոնական բանկը զսպում է, որովհետև փոխարժեքի փոփոխվելը երկու ձևով կարող է ազդել տնտեսության վրա։ Արտահանողների համար դա լավ է, որովհետև արտահանողները դոլարով են վաճառում և հետո այդ դոլարը դրամի են վերածում, որի արդյունքում ինքը շահում է։ Իսկ ներմուծման դեպքում դա հակառակ ազդեցությունն է ունենում։ Ներմուծման դեպքում վնասակար է, որովհետև այս դեպքում էլ պետք է դոլար կամ եվրո ձեռք բերել և եթե դու դա թանկ գնով ենառնում, ուրեմն պետք է ապրանքը թանկ վաճառել, որ այդ բարձր տարբերությունը կոմպենսացվի։ Հիմա, եթե կենտրոնական բանկը թույլ տա, որ դոլարի արժևորումը շարունակվի և դրամը արժեզրկվի դա կնշանակի, որ ներմուծվող ապրանքները կարող են շատ թանկանալ և կարևորը մենք հիմա ունենք լուրջ սոցիալական խնդիրներ կորոնավիրուսի պատճառով և պատերազմի հետևանքով ավելանում է աղքատությունը, գործազրկությունը, շատ ընտանիքներ զոհեր են տվել, կան շատ հաշմանդամներ և այդպիսի իրավիճակում գների աճը կբերի սոցիալական դժվարությունների։ Այդ պատճառով կենտրոնական բանկը զսպում է։ Կարող եմ ասել, որ կենտրոնական բանկը վարպետորեն տիրապետում է ,թե ինչպես պետք է ինքը համակարգի այս իրավիճակը և լուծում է գտել վատ իրավիճակը և օպտիմալ ներմուծող-արտահանող իրավիճակը շտկելու համար։ Բայց իրականում տնտեսական իրավիճակը այնպիսին է, որ եթե թողնենք արտահանման ծավալները նվազի և դոլարային ներհոսքը նվազի, ապա դոլարի դիֆիցիտը կստիպի, որ դոլարի փոխարժեքը բարձրանա։ Եվ կենտրոնական բանկը որոշակի ինտերվենցիաներով կարգավորում է պրոցեսը։

—Կենտորնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում նշել է, որ իրեն չափազանց մտահոգում է պետության կողմից կապիտալ ծախսերի թերակատարումը, որ պետությունը պետք է կատարի կապիտալ ծախսերը, որ տնտեսության ներուժը գոնե հասցնի նախապատերազմական մակարդակին: Ինչո՞ւ են թերակատարվում կապիտալ ծախսերը: Ի՞նչ պետք է անի պետությունը, որ չի անում այս ուղղությամբ:

— Այստեղ մի քանի խնդիր կա, կապիտալ ծախսերը շատ կարևոր են։ Անցած տարի էլ լավ չէին կատարում, 2019 թվականին էլ լավ չկատարեցին։ Այստեղ մի քանի դժվարություններ կան պետական համակարգում։ Առաջինը, որ իրենք պետք է շատ լավ որոշեն, թե որ նպատակների համար է այդ գումարները ծախսվում։ Այսինքն, պետական կապիտալ ծախսերը ըստ ուղղությունների պետք է հստակեցվեն և լավագույն նպատակների համար պետք է ծախսվեն, որը որ կառավարության ներսում և որոշ գերատեսչություններում խնդիր է։ Մասնագետների չիմանալու և չկողմնորոշվելու պատճառով։ Երկրորդը, որոշակիորեն այս համակարգը իրենց թվում էր թե չեն անում, որ կոռուպցիոն ռիսկեր չլինի կամ իրենք չեն տիրապետում գնումների գործընթացին։ Բայց իրենք էլ տեսնում են, որ հաճախ մի ընկերության հետ կամ մի քանի օրվա ընթացքում ստեղծված ընկերության հետ կարող է ինչ-որ ուղիղ գործարքներ պետությունը կատարի, որը որ պարզաբանելու խնդիր ունի։ Այսինքն հնարավոր է, որ իրենք դիտավորյալ չեն անում կամ պարզապես գնումների մրցույթ կազմակերպելու վախից, կոռուպցիոն ռիսկերից չեն կատարում։ Եվ երրորդը, որ կապիտալ ծախսերի նշանակությունը պետք է հասկանան , ըմբռնվի տնտեսության գլոբալ, երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։ Բազմիցս ասել ենք, որ պետական գնումները կարող են լուրջ խթան հանդիսանալ տնտեսության զարգացման համար, որովհետև բազմաթիվ խոշոր կամ փոքր ընկերություններ մասնակցելով պետական գնումներին կամ պետական գնումներին մասնակցած ընկերությունների հետ համագործակցելով մուլտիպլիկատիվ ձևով կարող են տնտեսությունը աշխուժացնելու լուրջ գործիք լինել։ Որովհետև, այսօր եթե դրսից պատվերներ չկա կամ ներսի շուկայում սպառող չկա և շատ ոլորտի բիզմեսմեններ տուժում են, ապա պետական գնումները էականորեն կարող են ակտիվացնել։ Իսկ կապիտալ ծախսերը, որոնք որ գնալու են ավելի գլոբալ նպատակների, որոնք որ ենթակառուցվածքներ, տնտեսական զարգացման համար ինչ-որ լոգիստիկ կենտրոններ կամ աջակցության այլ ծրագրեր, կենտրոններ ձևավորվեն շատ կարևոր է։ Որովհետև եթե այդ ամեն ինչը չարվի, ապա դրանք խոչընդոտ են տնտեսության համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное