Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 151, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 168 088 է, մահվան դեպքերինը՝ 3896
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 151 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 088-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3117 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 779 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3896-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 143 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 720, փաստացի բուժվողներինը՝ 4472 (մեկ օրում նվազել է 5-ով): Մեկ օրում արվել է4576 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 664 325 թեստ: