Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ չափերի է հասել։ Բացի կենսական ապրանքներից, մեկ տարվա ընթացքում ուղիղ 100 դրամով թանկացել է նաեւ բենզինը։ Վերջին թանկացումը երկու-երեք օր առաջ արձանագրվեց՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձավ 390, իսկ պրեմիումը՝ 390-ից՝ 410։ Ու դեռ թանկանալու միտում ունի։ Եվ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ բենզինի գինը հասել էր 270 դրամի։ Գազը նույնպես թանկացել է՝ մեկ լիցքավորման մեջ մոտ 500-600 դրամով։
Տնտեսագետները սա բացատրում են հիմնականում դոլարի թանկացմամբ, համաշխարհային շուկայում գների մի փոքր բարձրացմամբ, ակցիզային դրույքաչափերի փոփոխությամբ, նաեւ մեր շուկայում առկա մենաշնորհով եւ հակամրցակցային համաձայնության դրսեւորումներով, որով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում