Ռազմագերիների փոխանակման լավագույն լուծումը «Բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևն է. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային:
Անդրդառնալով գերիների վերադարձի շուրջ քննարկումներին Զախարովան ասել է, որ Ռուսաստանը աշխատում է և՛ ադրբեջանցի, և՛ հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով․ «Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել Զախարովան՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը: