Պատմության այս օրը (փետրվարի 13)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռադիոյի համաշխարհային օր, Պահպանակի համաշխարհային օր, Հայաստան՝ Տրնդեզ։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1770 — ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ներսես Ե Աշտարակեցին։
1812 — Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Սուլթան-Բուդեի ճակատամարտը Տրոիցկու ռուսական գումարտակի և Ղարաբաղի խանություն ներխուժած Աբբաս-Միրզայի պարսկական բանակի միջև։ Չնայած այդ ճակատամարտը չի եղել վճռորոշ պատերազմի ավարտի համար, բայց դրա արդյունքում աճել է պարսկական բանակի ռազմական ոգին, և որոշակիորեն ընկել ռուսական բանակի հեղինակությունը տեղաբնակների մոտ։
1883 - ծնվել է հայկական ծագումով ռուս դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։
1894 - ծնվել է դերասան Համբարձում Խաչանյանը։
1921 - Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհըրդայնացմանը։
- Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները ապստամբություն են սկսել խորհրդային իշխանության դեմ և մի քանի օրում ազատագրել Աշտարակը, էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։
1938 - գնդակահարվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Գևորգ Ալիխանյանը։
1946 — ծնվել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
1988 - Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին ցույցը, որի ժամանակ բարձրացվել է ԼՂՀ-ն Հայաստանին միանալու հարցը։
2007 - Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության և շվեյցարական «Ռեզերվ Քափիթալ Քորպորեյշն» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր Փոթիի «Կովկաս» նավահանգստում լաստանավի շահագործման մասին:
- գեներալ - գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի և գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:
2008 - Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:
2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է աննախադեպ 30-րդ տեղը։
2017 - Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել։ հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ է պետք:
2018 - Երևանի ավագանու տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վեր է ածվել ծեծկռտուքի, որը սկսվել է այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձել են քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։
2020 - Սիրիան դարձել է արաբական աշխարհի երկրորդ երկիրը, Լիբանանից հետո, որը ճանաչել է Հայոց Մեծ Եղեռնը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1241 — տեղի է ունեցել մոնղոլական ներխուժումը Լեհաստան։ Բայդարի ղեկավարած մոնղոլական ջոկատը Տուսկի մոտ ջախջախել է կրակովյան զորահրամանատար Վլադիմիրի գլխավորած լեհական աշխարհազորը։
1542 — Թաուերում մահապատժի է ենթարկվել Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդի հինգերորդ կին Եկատերինա Հովարդը ամուսնական դավաճանության մեղադրանքով։
1571 – վախճանվել է իտալացի նկարիչ, քանդակագործ Բենվենուտո Չելինին։
1668 – Պորտուգալիայի անկախության համար մղված պատերազմի արդյունքում Լիսաբոնում Անգլիայի միջնորդությամբ Իսպանիան կնքել է հաշտության պայմանագիր, որով իսկ պաշտոնապես ճանաչել է Պորտուգալիան որպես անկախ երկիր։
1689 — Անգլիայում ավարտվել է այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։
1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է առևտրական պայմանագիր։
1739 — Պարսկաստանի շահ Նադիր-շահ Ավշարը, որը մտել էր Հնդկաստան և արագորեն գրավել այն, Դելլի մոտ ջախջախել է Մեծ Մոնղոլների կայսրության բանակը։
1769 — ծնվել է ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, որը հայտնի է իր առակներով։
1777 — Փարիզում ձերբակալել և Վենսենյան բերդում փակել են մարքիզ դը Սադին, որը մեղադրվել է աղջիկներ առևանգելու և նրանց բռնաբարելու, թունավորելու և սոդոմիայի մեջ։
1858 — անգլիացի Աֆրիկայի հետազոտողներ սէր Ռիչարդ Բերտոնը և Ջոն Սպիկը, փորձելով գտնել Նեղոսի ակունքները, հայտնագործել են Կենտրոնական Աֆրիկայի խոշորագուն լիճ Տանգանիկան։
1859 — Մոսկվայում բացվել է կանացի առաջին գիմնազիան։
1873 — ծնվել է ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինը։
1883 — վախճանվել է գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան Ռիխարդ Վագները։
1895 — Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար ստացել են արտոնագիր։
1903 - ծնվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը։
1917 — Փարիզում ձերբակալել են լեգենդար հետախույզ Մատա Խարիին։
1918 — ԽՍՀՄ-ում մտցվել է Գրիգորյան օրացույցը, որոշվել է 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
1923 — Պետրոգրադում սպանվել է հանրահայտ բանդիտ Լյոնկա Պանտելեևը։
1924 - ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է ներկայիս Ստավրոպոլի երկրամասը։
1931 - Նյու Դելին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաք։
1934 — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
1950 - վախճանվել է իտալացի գրող Ռաֆայել Սաբատինին։
1960 — Սահարա անապատի Ռեգգան օազիսի շրջանում ֆրանսիացիները իրականացրել են իրենց առաջին ատոմային ռումբի փորձարկումը։
1972 - տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։
1974 — ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել և երկրից արտաքսվել է գրող Սոլժենիցինը։
1980 - մեկնարկել են 13-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
1983 — Թուրինի «Cinema Statuto» կինոթատրոնում «Անհաջողակները» ֆիլմի ցուցադրության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 64 հանդիսատես։
1988 - տեղի է ունեցել 15-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը