Խոհարարը բացահայտել է կորոնավիրուսի ժամանակ սննդակարգի գաղտնիքը
ՖՈՏՈԿորոնավիրուսի ժամանակ, որպես կանոն, հոտերն ու համերը վերանում են: Այնուամենայնիվ, նույնիսկ հիվանդության դեպքում, պետք է որոշակի սննդակարգ պահպանել: Մոսկվայից շեֆ-խոհարար Դմիտրի Տաբակովը «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացահայտել է սննդակարգի գաղտնիքները:
Ըստ նրա՝ նույնիսկ ուժեղ համեմունքները չեն օգնի հոտի զգացողության լիակատար կորստի դեպքում. սակայն հոտերի և համերի մասնակի վերադարձի դեպքում դուք կարող եք ավելի շատ համեմունքներ ավելացնել սննդին, այն դարձնել ավելի կծու: Մեխակը, դարչինը, հիլը, չիլի պղպեղը և այլ համեմունքներ կարող են խթանել հոտառությունը:
Խոհարարը խորհուրդ է տվել սննդակարգին ավելացնել ավելի շատ բանջարեղեն և արմատապտուղներ: «Քաղցր կարտոֆիլը, նեխուրի արմատը և մաղադանոսը կտրտում ենք: դրանք վրա ավելացնում սխտորի յուղ, աղ ու պղպեղ և թխում ջեռոցում 180 աստիճանով 15-20 րոպե: վերջում լցնում մանր կտրատած կանաչիներ և ձիթապտղի յուղ», – նշել է Տաբակովը։