Ռիկի Մարտինը նշանվել է ընկերոջ հետ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸBillboard-ի փոխանցմամբ՝ երգիչ Ռիկի Մարտինը հայտարարել է իր ընկեր, քրդական ծագմամբ շվեդ նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ նշանվելու մասին։ Երգիչն այդ մասին հայտարարել է Էլեն Ջեջեներեսի հեռուստաաշոուի ժամանակ։
Մարտինը հայտարարել է, որ տարված է արվեստի գործեր հավաքելով և Ջոենի հետ հանդիպել է, երբ որոնելիս է եղել նոր նմուշներ։ Ժամանակի ընթացքում գործարար հարաբերությունները վերաճեցին անձնական հարաբերությունների։
Մարտինը խոստովանել է, որ շատ է նյարդայնցել, երբ որոշել է առաջարկ անել Ջոենին, սակայն մտավախությունները զուր են եղել և սիրեցյալը դրական պատասխան է տվել։