Շտապ օգնություն կանչողը հարձակվել է բժշկի վրա, ծեծել նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում նախօրեին ծեծել են շտապօգնության բժշկին: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Երեւանի Աջափնյակ համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Առաքելյան փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնություն է կանչել եւ երբ շտապօգնության խումբը տեղ է հասել, տան տերը վիճել է բժշկի հետ, ապա հարվածներ հասցրել նրա գլխին:
Շտապօգնության խումբը դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի գիշերը: Մանրամասները պարզվում են: