Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահ չեն իրենց պատգամավորների լոյալության հանդեպ, հենց դրա պատճառով էլ Արարատ Միրզոյանը գործի չի գալիս. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը  կատալիզատորի դեր ունեցավ քաղաքական պրոցեսներում. գործընթացներն արագացան, քաղաքական ճգնաժամն էլ ավելի խորացավ:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»,- մասնավորապես ասված էր Գլխավոր շտաբի հայտարարության տեքստում:

«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր մենք ունենք՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ»,- նույն օրը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը:

Նա իր ուղերձը եզրափակել էր կոչով՝ գնալ հրապարակ՝ որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից, իսկ զինվորականներին՝ շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել: Այս կոչն իրագործելու համար, 168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները դիմել էին վարչական ռեսուրսի օգնությանը: Ավելի ուշ ոստիկանների աննախադեպ քանակով երթի դուրս եկավ նաև Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ վարչապետի կողմից փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

Փետրվարի 27-ին, սակայն, նախագահը հետ վերադարձրեց այն հետևյալ հիմնավորմամբ . «Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի հայտարարությունից 20 րոպե անց արձագանքեց Արմեն Սարգսյանի այս որոշմանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ.

«Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի»:

Բայց սա միայն պրոլոգն էր կամ սկիզբը երկանց. կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը արեց հերթական գրառումը և հղեց հերթական տեսաուղերձը, որով տեղեկացնում էր, որ մարտի 1-ին, ժամը 18:30-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում՝ «հանուն ժողովրդի իշխանության և օրինականության»:

«Կանդրադառնամ նաև հարցին՝ ի վերջո, բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե՞ ոչ, և իրողություններն ի ցույց կդնեմ 1999թ. հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին»,- գրել էր վարչապետը:

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին, ըստ տարածվող տեղեկությունների, տեղեկացվել, սակայն ներկա չէին գտնվել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ի դեպ, նիստից հետո Անվտանգության խորհուրդը տարածեց հաղորդագրություն, որով Հանրապետության նախագահին առաջարկում էին բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր։

Ավելի ուշ տարածվեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տուն և պահանջել է, որպեսզի ՀՀ նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու իր հրամանը:

Քաղաքագետները, քաղտեխնոլոգները քննարկում են ստեղծված իրավիճակը: Թե ինչպիսի հանգուցալուծում կլինի ստեղծված իրավիճակում՝ 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ այժմ մենք ականատեսն ենք մի պրոցեսի, երբ յուրաքանչյուր կողմը փորձում է սեղանին դնել իր ռեսուրսները, այդ թվում՝ ուժային ռեսուրսները. «Այսօր ընդդիմությունն էլ, կամա թե ակամա, եթե պարզ խոսենք, ունի նաև ուժային ռեսուրս: Եթե առաջ ասում էինք, որ որոշում ընդունող շրջանակները կամ էլիտան գրեթե ամբողջ կազմով պահանջում է վարչապետի հրաժարականը՝ բացի ուժայիններից և, մասնավորապես՝ զինվորական էլիտայից, ապա հիմա պարզ է, որ զինվորական էլիտան ևս (որոշում ընդունող խումբը) ևս պաշտպանում է այդ պահանջը:

Այսինքն՝ հիմա մենք տեսնում ենք, որ ռեսուրսների որոշակի տրանսֆորմացիա է տեղի ունենում. այն, ինչ որ մի քանի օր առաջ համարվում էր իշխանական ռեսուրս, հիմա արդեն այդպիսին առնվազն չի հանդիսանում: Չանվանենք  ընդդիմադիր ռեսուրս, բայց բանակն ընդդիմության պահանջի նկատմամբ դրական նեյտրալիտետ ունի»:

Քաղաքագետը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանի մոտ իրավիճակը «պատային է», ապա հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահի՝ շախմատային ձևակերպումը.

«Ինքը շատ լավ հասկանում է, որ յուրաքանչյուր քայլ, որ ինքն անում է, իրեն չի ուժեղացնում: Ցուգցվանգային իրավիճակ է. յուրաքանչյուր հաջորդ քայլ, ըստ էության, իր դիրքերը էլ ավելի է թուլացնում, ու շատ դեպքերում՝ իր մոտ ռեսուրսները պակասում են:

Այս մի քանի օրերի ընթացքում ակնհայտորեն զգացվեց, որ իր մոտ պակասեցին ուժային ռեսուրսները, նաև երևում է, որ այլ ուժային ռեսուրսները ևս այլևս չեն արդարացնում այն հույսերը, որն իրենց վրա դրվում է: Ակնհայտ է, որ կան տատանումներ՝ թե՛ ԱԱԾ-ում, թե՛ Ոստիկանությունում, և, ըստ իս, նույն պրոցեսը գնում է նաև դատախազությունում»:

Այս համատեքստում նշենք, որ այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք են գործել Կառավարության երրորդ մասնաշենք, ապա նաև՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք . ոստիկանությունն այս անգամ չի դիմել ավանդական մեթոդներին, չի կիրառել ուժ:

Վիգեն Հակոբյանը նաև անդրադարձավ արտաքին քաղաքական ազդակներին. «Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքական որոշ գործոններ էլ, ինչպես և սպասվում էր, համարում են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս դուրս գրված գործոն է. դրա սիմպտոմները մենք տեսնում ենք՝ այդ թվում՝ նաև, օրինակ, Ռուսաստանի ֆեդերալ հեռուստաալիքների անալիտիկ, լրատվական հաղորդումներից. այլևս վերաբերմունքը լրիվ ուրիշ է»:

Թեմայի առնչությամբ մեր հարցին, թե արդյոք նաև այդ հանգամանքո՞վ էր պայմանավորված, որ վարչապետի խոսնակի կողմից այսօր եղավ պարզաբանում «Իսկանդերի» աղմկահարույց թեմայի հետ կապված, նա պատասխանեց. «Դա նահանջ է երգով,- ապա նկատեց,- Մենք տեսնում ենք, որ ռուսաստանյան լրատվական դաշտը, քարոզչական լրատվական դաշտը,  որն ուղղակիորեն շաղկապված է թե՛ Կրեմլի, և թե՛ Կրեմլի՝ որոշում ընդունող տարբեր կենտրոնների հետ, իրենք կոնկրետ գործողություններ են սկսել: Այսինքն՝ տանում են քարոզչական քաղաքականություն, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հետ այլևս Ռուսաստանը լուրջ, առավել ևս՝ նույնիսկ միջնաժամկետ ծրագրեր չունի. իրենց տոնայնությունը, իրենց ասածը, իրենց շեշտադրումները դա են ցույց տվել»:

«Հիմա մենք կարող ենք համոզված ասել, որ գրեթե բոլոր ինստիտուտները՝ պետական կառավարման, հոգևոր կառավարման, հասարակական կամ այդ ինստիտուտներում որոշում ընդունող շրջանակները դեմ են այսօրվա իշխանությանը և գործող վարչապետին. սա համակարգային խորը ճգնաժամ է»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Անվտանգության խորհրդի այսօր տարածած հայտարարության առնչությամբ մեր հարցադրմանը, թե արդյո՞ք դա ճնշում է ՀՀ նախագահի նկատմամբ, և հնարավո՞ր է՝ նախագահը գնա զիջումների այս հարցում և ստորագրի ԳՇ պետին պաշտոնանկ անելու հրամանի նախագիծը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ հայտարարությունը թեև առաջին հայացքից սովորական քաղաքական գործընթացի մաս է, սակայն իրականում՝ ճնշման փորձ.

«Իմ տպավորությամբ, համենայն դեպս, այդ հարցի շուրջ Արմեն Սարգսյանի մոտ հստակ կարծիք է ձևավորված, և առավելևս, որ թե՛ ինքը, թե՛ Օնիկ Գասպարյանը՝ բանակով հանդերձ, ունեն հասարակական բավական լայն աջակցություն: Ես կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, տեղի չի տալու. ուղարկելու է Սահմանադրական Դատարան:

Շատ ավելի ակնհայտ ճնշում էր, իհարկե, այն հայտարարությունը, որ կարող են իմպիչմենտի գործընթաց սկսել նախագահի նկատմամբ խորհրդարանում»:

Որքանո՞վ է հավանական իմպիչմենտի սցենարը՝ հետաքրքրվեցինք քաղաքագետից, ի պատասխան՝ քաղաքագետն ասաց.

«Իմ կարծիքով,  իրենք հիմա վստահ չեն իրենց բոլոր պատգամավորների  լոյալության հանդեպ: Հենց դրա պատճառով էլ Արարատ Միրզոյանը գործի չի գալիս, տապալվում են տարբեր տիպի օրակարգային խնդիրները՝ ԱԺ նիստ անելու, ռազմական դրությունը հանելու: Ես կարծում եմ՝ միշտ էլ իրենց մոտ  որոշակի կասկածներ կան մոտ 20 պատգամավորների լոյալության հանդեպ, հիմա՝ առավելևս, որովհետև իրավիճակը բավականին խարխուլ է: Իսկ այնտեղ բավականին շատ պատգամավորներ կան, որոնց հետ, կարծում եմ, աշխատում է ընդդիմությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում՝փոփոխական  հաջողությամբ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное