Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեկ բարդ օր էր. հետևությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն  հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել,  թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։ 

Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։

Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և չէր առաջարկում։ Երեկ նա մարդկայնորեն արձանագրեց իր սնանկությունը. իշխանության գալուց  2.5 տարի հետո վարչական ռեսուրսով բերովի մարտի 1-ի հանրահավաք-երթ անել, սեփական դեֆոլտի արձանագրումն է։

Իսկ իրավիճակը փակուղային է։ Պետական համակարգը չի աշխատում, Երևանի կենտրոնը պարալիզացված է, հիմնական փողոցը դարձել է վրանային քաղաք։ Իշխանությունը չգիտի՝ ինչ անել։ Բանակը հայտարարել է, որ այս իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին։ Աննախադեպ վիճակ է ստեղծվել՝ բանակը, նախագահը, Վեհափառը, Ակադեմիան, Մայր բուհը, բազմաթիվ այլ բուհեր, սփյուռքի կառույցները, ռուսահայ բիզնես էլիտան, տասնյակ կուսակցություններ, հարյուրավոր Հկ-ներ, մտավորականությունը, հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ Իսկ կառավարության ղեկավարը չի հեռանում, բայց և՝ չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ քաղաքական լուծումներով իրավիճակի լիցքաթափման։
Խնդիրն այն է, որ Փաշինյանը չի կարող ամեն օր վարչական ռեսուրսով հանրահավաք անել, չի կարող ամեն օր ողջ պետական համակարգը գործից կտրել և բերել հրապարակ։ Ինքը սա փայլուն հասկանում է։ Իսկ ընդդիմությունն ունի մոտիվացված 15-20 հազար, որն ամեն օր կարող է դուրս գալ փողոց։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Պետությունը չի կարող գոյատևել հանրահավաքներով։ 

Այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Սա չի կարող շատ երկար շարունակվել։ Հետպատերազմյան վիրավոր երկիրը չի կարող երկար մնալ չաշխատող վիճակում. անվտանգություն, տնտեսություն, գերիներ, բանակցություններ, բանակի վերազինում-վերակազմավորում, սահմաններ... ինչպե՞ս պետք է այս ամենը արվի։

Բաղրամյան պողոտան

Հայաստանի ամենակարևոր կետն այսօր Բաղրամյան պողոտան է։ Եվ երեկ արձանագրված ամենակարևոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի օրակարգը և զարգացումների տրամաբանությունը որոշվում է Բաղրամյան պողոտայում։ Այն պողոտայում գտնվող երեք ինստիտուտներն առաջիկայում գտնելու են լուծումներ՝ պետությունը կոլապսի չտանելու համար.

1. Նախագահի նստավայր։ Առ այս պահը Արմեն Սարգսյանը կատարում է զուսպ և հավասարակշռված քայլեր, և իր երեկվա հայտարարության մեջ ֆիքսել է, որ նախագահը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին, տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծուներ գտնելու նպատակով։

2. Ազգային Ժողով։ Առ այս պահը ԱԺ մեծամասնությունն իրեն դրսևորում է բացարձակ անպատասխանատու, որպես պետության տակ դրված ռումբ։ Բայց դրա լիմիտը սպառվում է. Կամ կլինեն վերաիմաստավորումներ, կամ ժողովուրդը կապացուցի, որ այս ԱԺ-ն արդեն  ժողովրդինը չէ։ Ուսապարկը չի գիտակցում սահմանադրությամբ իր դերը, իսկ դա նշանակում է, որ մոտ է այն օրը, երբ մեկն ու մեկը կհայտարարի. «Պահակախումբը հոգնել է»։

3. Ընդդիմություն։ Երեկ պարզ դարձավ հետևյալը. ընդդիմությունը ստացել է լիակատար նախաձեռնություն, և նրա որակից ու որոշումներից է մեծապես կախված հետագա ընթացքը։ Կամ արվում են անհրաժեշտ հետևություններ՝ բովանդակային,  որակական, կազմակերպչական, ռեսուրսային և այլն, ու հաշված շաբաթների ընթացքում Հայաստանում լինում է նոր իշխանություն, կամ սկսվում է հիասթափության փուլը այս հարթակից, շատերի մոտ ավարտվելու է բարոյական պատասխանատվության պահը՝17-ի կամ 6 –ի կամ մի այլ թվով ձևաչափի հանդեպ։ Ու արագ կհայտնվեն նոր մարդիկ, նոր հարթակներ, ու կլինի նոր պրոցես։

Բարդ օրվա շարունակությունը

Խնդիրը մտնում է տեխնիկական լուծումների փուլ։ Փաշինյանը հասկացել է, որ այսպես այլևս չի կարողանալու կառավարել։ Հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններ, հրապարակային կաշառքի էժան փորձ  նախագահին, նորից արտահերթի թեմա, իբր կոնսուլտացիաներ, ռեպրեսիաների սպառնալիքներ՝ դրանք դատարկ խոսքեր են։ 
Նա  հրապարակային բլեֆերի է գնում, բայց տագնապն օր օրի ուժեղանում է, պետական կոլապսը դառնում է ակնառու։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը չի գտնում իր մեջ նկատելի որակական և կազմակերպչական անհրաժեշտ ռեսուրսներ։ Երեկվա բարդ ու  կարևոր օրվանից հետո այսօր պրոցեսը չտեղափոխել ԱԺ, որտեղ կա 2 ընդդիմադիր մեծ խմբակցություն, օրը չսկսել ԱԺ-ի դիմաց մեծ հավաքով, երբ ունես մոբիլ ու մոտիվացված հազարավոր համախոհներ՝ անկեղծ դժվար է հասկանալ։ 

Մի բան հստակ է՝ իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում։ Հաղթել բանակին և հաղթել շաբաթներով փողոցում կանգնած մոտիվացված տասնյակ հազարներին՝ հնարավոր չէ։ Պետք է գտնել լուծումներ։

Եվ վերջում մի նկատառում. Փաշինյանը վերջին օրերին իր համար նոր կարգախոս է գտել՝ «վերջ թավիշին», և հաճախ է այն կրկնում։ Ես չգիտեմ, թե ով է նրա խորհրդատուն, բայց, կարծում եմ, դա լավ բանի չի բերի։ Կա մի հետաքրքիր պատմություն, որը քչերը գիտեն՝ թե ինչպես ծնվեց և ով պնդեցչարաբաստիկ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը.ինչպես գիտենք՝ դա վերջացավ ողբերգությամբ։ «Վերջ թավիշին»-ը դրա նման մի բան է, երբ դա ասում ես, քո դեմ արմատական տրամադրությունները կտրուկ սրվում են՝ նման մթնոլորտում, աճող ագրեսիայի պայմաններում, փողոցում տասնյակ հազարավորների առկայության պայմաններում և թարմ Եռաբլուրի պարագայում նման բան չեն ասում։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ Փաշինյանին պետք է տալ պետական մակարդակով երաշխիքներ՝ խաղաղ և արագ հեռանալու դեպքում։ Ի դեպ, ինձ հետ շատ շատերը համաձայն չեն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное