Տավուշում տղամարդը ծեծել, ապա բռնաբարել է 62–ամյա կնոջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՏավուշի մարզում տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ 62–ամյա կնոջը ծեծելու եւ բռնաբարելու մեղադրանքով։
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրական եզրակացության, Արամը այս տարվա ապրիլի 15-ին մտել է մարզի գյուղերի բնակիչներից մեկի տուն, որտեղ 62–ամյա կնոջ կամքին հակառակ ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան եւ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։
Արամին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138–րդ հոդվածի 1–ին մասով (Բռնաբարությունը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) եւ 147–րդ հոդվածի 1–ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով)։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Նյութի աղբյուրն՝ այստեղ