Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Թովմասյանը նոր է դիրքավորվում քաղաքական դաշտում և առիթներ դեռևս կլինեն համագործակցելու. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին 1or.am կայքը զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ։

- Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը թոթափելու ինչ ուղիներ եք տեսնում, քանի որ իշխանությունն իր հերթին է հանրահավաքներ կազմակերպում, իսկ ընդդիմությունն իր հերթին։

-Զավեշտ է, երբ իշխանությունը ինչ-որ բան ցույց տալու համար հանրահավաքներ է կազմակերպում: Բոլոր երկրների իշխանությունները ունենում են բազմաթիվ հարթակներ և հնարավորություններ, որպեսզի իրենց ասելիքը հստակ հասցնեն հասարակությանը, բայց մեր պետության պատասխանատուները վարչապետի գլխավորությամբ ջանք չեն խնայում փողոցում մնալու համար: Իշխանության հանրահավաքը սեփական աթոռի պահպանման համար է, փորձ է արվում ուժի ցուցադրում անել, թե իբր դեռևս ունեն համակիրներ: Վերջին հանրահավաքին վարչական լծակների կիրառումը, մարդկանց ավտոբուսներով հրապարակ բերելը, մեկ նպատակ ուներ՝ անզիջում պայքար բանակի և մասնավորապես` Գլխավոր շտաբի դեմ: Հայոց զորքի հրամանատարական կազմը ընդամենը ասեց, որ անլուրջ եք և չի կարելի գնալ այդ ուղղությամբ, ինչ չափազանց վտանգավոր է պետականության հիմքերի համար: Ինչևէ, ունենք մի վիճակ, որ իշխանությունները սա խորքային հասկանալու փոխարեն պիտակավորեցին հայկական բանակին, հրամանատարական կազմին, թե իբր ռազմական հեղաշրջման փորձ են արել և այդ հայտարարությունը իրար հերթ չտալով կրկնեցին Թուրքիայի  նախագահ Էրդողանը, ԱԳՆ-ն, իսկ վերջում արդեն «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավար Դևլեթ Բահչելին: Կա փաստ, որ հայկական բանակին թիրախավորում, պիտակավորում են ՀՀ և Թուրքիայի իշխանությունները: Սա արձանագրենք: Բաղրամյան փողոցում ընդդիմադիրների հանրահավաքները հանունի գաղափար են կրում, դրա համար էլ կոչվել է «Հայրենիքի Փրկության Շարժում»: Պետությունը վտանգված է, լինելիության եզրին ենք, պետք է կարգավորել և վերականգնել անվտանգային համակարգերը, բարելավել հարաբերությունները դաշնակիցների հետ, իսկ թշնամիներին հասկացնել, որ Հայոց պետությունն իրավունք ունի ապրել այս տարածաշրջանում, վերականգնել հողային և պատմական արդարարությունը: Իսկ այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, որը անզիջում պայքար է մղում երկրի ներսում ու ձկան նման լուռ է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան վարկաբեկման գործընթաց են իրականացնում մեր պետության դեմ և այդ խոչընդոտը վարչապետն է իր կառավարությամբ: Հետևաբար առկա լարված իրավիճակի հանգուցալուծումը այս կառավարության հեռացումն է:

- Բաղրամյան փողոցում հանրահավաքներին մասնակցում են բազմաթիվ հին ու նոր քաղաքական ուժեր: Նոր քաղաքական ուժերը բավականին ակտիվ են, դրանց թվում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։ Ի՞նչ կարծիք ունեք նրա նախաձեռնած քաղաքական պրոցեսի մասին և առհասարակ, որը պետք է լինի նոր ուժերի գործունեության հաղթաթուղթը:

-Ընդդիմադիրների հանրահավաքները սահմանափակումներ չունեն, կա հստակ ձևակերպված օրակարգ, այնպես որ կարող են լինել հին ու նոր քաղաքական ուժեր, այստեղ որևէ խնդիր և տարաձայնություն չկա: Միավորվել են գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը արհավիքից, չեզոքացնել բնականոն կյանքին սպառնացող բոլոր վտանգները: Բնականաբար տարբեր ուժեր են, տարբեր սոցիալ-տնտեսական, անվտանգային քաղաքական կուրս որդեգրած, իսկ վաղն արդեն մրցակցելու են իրար դեմ՝ զարգացման ծրագրերով: Նոր ուժերի ստեղծումը չպիտի ինքնանպատակ լինի, կարևորը ծրագրերն են, տեսլական, պատկերացումներ առկա խնդիրների լուծումների և ապագայի զարգացումը հունավորելու առումով։ Պարոն Թովմասյանի քաղաքական գործունեությանը բավարար ծանոթ չեմ, տեսել եմ նրա հրապարակումները, գիտեմ որոշ քաղաքական ակցիաների մասին։ Արտակ Թովմասյանը նոր է դիքավորվում քաղաքական դաշտում և կարծում եմ առիթներ կլինեն խոսելու, համագործակցելու, բանավիճելու և քաղաքական տրամաբանության ծիրի ներքո շփումներ ունենալու համար։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում։ Կարծում եմ նոր ուժ լինի, թե հին, դա խիստ հարաբերական է, կարևորը այն է, թե ինչպիսի գաղափարախոսության կրող է։ Կարևորը գաղափարախոսությունն է։ Ով ով, բայց մենք՝ դաշնակցականներս, դա շատ լավ ենք հասկանում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное