Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մի փոքր զուսպ պետք է լինեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում «Իմ քայլի» պատգամավորները Ռուբեն Վարդազարյանից երկու ժամից ավելի պարզաբանում էին պահանջում, թե ինչո՞ւ է նոյեմբերի 15-ին քաղաքական հայտարարությամբ հանդես եկել՝ լինելով ԲԴԽ նախագահ: Սակայն նա ասաց, որ քաղաքական հայտարարություն չի արել և կտրուկ հրաժարվեց պատասխանել այդ մասին պատգամավորների հարցերին: Այս թեմայով 1or.am զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

- Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուբեն Վարդազարյանի վարքագիծը: 

— Կարելի է ընդգծել, որ դատական իշխանությունը իշխանության առանձին ճյուղն է, որը որ պետք է որոշակի հարգանք ներշնչի։ Դատական իշխանությունը համազոր է կառավարությանը և այդ տեսակետից պետք է այդ քննարկումը ԱԺ-ի կողմից այդքան ագրեսիվ չլիներ։ Եթե խոսենք բուն հայտարարությունից, ապա  ես կարծում եմ, որ հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկար ու ավելին, ես կարծում եմ, որ եթե վարչապետի այն խոսքերին, որի վերաբերյալ ԲԴԽ նախագահը արտահայտվել էր ավելի մեղմ էր, քան երևի թե սպասելի էր։ 

- Վարդազարյանն ասաց նաև, որ այսօր դատական համակարգն անկախ է: Ձեր կարծիքով իսկապես այսօր անկախ է։

—  Գիտեք, դատական իշխանությունը երկու տեսակի կախվածություն ուներ՝ մեկը օրենսդրական էր, որը կարծում եմ վաղուց մեծամասամբ լուծվել է, մյուս կողմից էլ մի խնդիր կար, որը կարծում եմ շատ կարևոր է, այն է, ընդհանուր այդ քրեաօլիգարխիկ  համակարգում, որտեղ, որ կոռուպցիան շատ մեծ դեր ուներ լծակներ կար դատավորների վրա ազդելու իրենց ունեցած բիզնեսների կամ իրենց մտերիմների ունեցած բիզնեսների միջոցով։ Այսինքն ֆորմալ իմաստով, կարծես թե համակարգը անկախ էր, բայց առանձին դատավորները միշտ թիրախավորվելու տեղ ունեին։ Շատ քիչ դատավորներ կային, որ որևէ ձևով, որևէ բիզնես կապեր չունեին։ Այսինքն, եթե ընդհանուր համակարգը կոռումպացված է, միշտ կարող ես ինչ-որ մեկին գտնել, որի միջոցով կարող ես դատավորի վրա ազդել։ Հիմա այս վերջին 2․5 տարվա մեջ գոնե այդ իմաստով ահագին բան փոխվել է, այն իմաստով, որ մենք վերևից ներքև այսպես կոռումպացված համակարգ չունենք։ Ու դրա շնորհիվ, այո, այսօր դատարանը ավելի անկախ է քան առաջ։

- Իշխանական խմբակցությունը քննադատում էր Վարդազարյանին իր այդ հայտնի հայտարարության համար: Կուզենայի գնահատեիք նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վարքագիծը:

— Ինձ թվում է՝ պատգամավորները մի փոքր ավելի զուսպ պետք է լինեին իրենց գնահատականների մեջ, որովհետև գործ ունեն իշխանության առանձին ճյուղի հետ։ Հիմա իշխանությունը պատկանում է ժողովրդին ու դա իրականացվում է ընտրված մարմինների միջոցով, այո, այդ իմաստով ճիշտ է ԱԺ-ն ոնց-որ ավելի առաջնային մանդատ ունի, բայց դա բացարձակ չի նշանակում, որ դատական համակարգը ինքնուրույն ճյուղ չի։ Նա, որը որ ունի իր պատասխանատվությունը, իր գործառույթները, իր շրջանակը  իշխանության և դրա համար, ես կարծում եմ այդ հարգանքը շատ կարևոր է, որ պետք է պատգամավորներն էլ դրսևորեն։

- ԱԺ քննարկման ժամանակ Արման Բաբաջանյանը նաև ձայնագրություն հրապարակեց, որտեղ  սպառնացել են սպանել վարչապետին։  Այդ հայտարարությունը ի՞նչ հետևանքներ կարող է թողնել։

— Դա դատախազության խնդիրն է արդեն, մեծ հաշվով դատավորներն էլ այդտեղ անելիք չունեն։ Դատախազությունը, եթե տեսնում է, որ այդտեղ խնդիրներ կան ապա պետք է համապատասխան քրեական գործեր հարուցվեն ու ընթացք տրվեն։  Ցավոք սրտի, բտռնության խոսքը Հայաստանում շատ տարածված է ու այդ սպանել, սատկացնել, վերացնել տերմինները շատ հաճախ է հնչում և քնչական մարմինները պետք է որոշեն, թե այդտեղ իրական սպառնալիք կա, թե պարզապես վերանբարձ խոսքեր են։ Միշտ չի, որ ասում են կսպանեմ, կսատկացնեմ կամ կվերացնեմ արտահայտություններից հետո բուն գործոունեություն լինում է։ Դա քննչական մարմինների, դատարանի և դատախազության գործն է։ Այդ տրամաբանությամբ այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում սպառնալիքների թվով եթե ոչ տասնյակ հազարավոր, ապա պետք է հազարավոր քրեական գործեր հարուցվեն։ Հիմա ես չեմ կարող ասել, թե այդ հայտարարության մեջ իրական վտանգ կա թե, ցավոք սրտի, մեր սովորական դարձած լեզվական բառապաշարն է՝ ասֆալտներին փռեմ, սատկացնեմ։ Ժամանակին, երբ վարչապետը ասեց պետք է փռենք ասֆալտներին, ոստիկանությունը ինչ-որ պահ դա հրաման ընկալեց և մի քանի օր հենց ասֆալտին էին պառկացնում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное