Twitter-ի հիմնադիրն աճուրդի է հանել իր առաջին «թվիթը»
ՄՇԱԿՈՒՅԹTwitter-ում արված առաջին հրապարակումը, որը սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին տեղադրել է 2006 թվականի մարտի 21-ին, վաճառքի է հանվել Valuables առցանց աճուրդի կայքում:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ըստ կայքում գրանցվող տվյալների՝ շաբաթօրյա առավելագույն առաջարկը կազմել է 2 մլն դոլար:
«Պարզապես կարգավորում եմ իմ Twitter-ը»,- 15 տարի առաջ գրել էր Դորսին: Վերջինս ուրբաթ բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռել պայքարել իր առաջին գրառման սեափականատերը դառնալու համար, որը վաճառքի է հանվել վիրտուալ ակտիվի տեսքով:
Հիմնական պայքարն ընթանում է Bridge Oracle ընկերության գլխավոր տնօրեն Հաքան Էստավիի և չինացի ձեռնարկատեր, Tron թվային արժույթի հիմնադիր Ջասթին Սանի միջև: Վերջինիս առաջարկը շաբաթ առավոտյան գերազանցել էր 2 մլն դոլարը: