Պատմության այս օրը (մարտի 9)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դիջեյի համաշխարհային օր, Լիվան՝ Ուսուցչի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1904 - ծնվել է հայ խորհրդային բուսաբույծ Արտաշես Մաթևոսյանը:
1911 - ծնվել է վաստակավոր շինարար, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը:
1920 - ծնվել է հայազգի նկարիչ Ժանսեմը:
1922 - ծնվել է լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանը:
1968 - ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։
1974 - վախճանվել է գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը։
1983 - Բելգրադում սպանվել է Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։
1988 - ԽՄԿԿ Կենտկոմի խորհրդակցությունում հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ Բաղիրովի և Դեմիրճյանի հրաժարականների մասին կապված ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
1990 - ծնվել է հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիզը։
1994 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ:
2004 - Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին բացել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային մրցաշարը:
2007 - հայտարարվել է, որ ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունն անցած տարի կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ դոլլար:
- Շվեյցարական դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել ռասայական խտրականության միջև և նրա նկատմամբ սահմանել է 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 2,5 հազար դոլարի տուգանք:
2010 - Վերաքննիչ դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
886 — վախճանվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումասիրը:
1454 — ծնվել է ֆլորենցիացի նավագնաց Ամերիգո Վեսպուչին, որի անունից է կոչվել Ամերիկա մայրցամաքը:
1500 — ծով է դուրս եկել Վասկո դե Գամմայի ղեկավարած Բարտոլոմեո Դիաշի և Պեդրու Կաբրալի 13 նավերից կազմված արշավախումբը:
1661 — վախճանվել է եկեղեցիական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի առաջին նախարար Ջուլիո Մազարինին:
1749 - ծնվել է ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն:
1796 — տեղի է ունեցել Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինա Բագարնեի ամուսնությունը:
1804 — Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանա նահանգը հանձնել է ԱՄՆ-ին:
1822 — Նյու-Յորքցի Չարլզ Գրեմմը արտոնագրել է իր ստեղծած արհեստական ատամները:
1831 — Ալժիրում հիմնադրվել է ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնը:
1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
1847 — ամերիկյան բանակի Վերակրուսում ափհանմամբ սկսվել է Սկոտտի մեքսիկական կամպանիան:
1849 - ծնվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:
1858 — ֆիլադելֆիայի բնակիչ Ալբերտ Պոտտսը արտոնագրել է փողոցային փոստարկղը:
1908 – հիմնադրվել է Ինտեր Միլան իտալական ֆուտբոլային ակումբը։
1918 - Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքը Պետրոգրադից դարձել է Մոսկվան:
1937 — ԽՍՀՄ-ի Շաբոլովկա հեռուստակենտրոնը իրականացրել է երկրում առաջին փորձնական հեռուստահաղորդումը եթեր:
1943 - ծնվել է ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը:
1945 — սկսվել են ճապոնացիների ռազմական գործողությունները ֆրանսիացիների դեմ Վիետնամում:
1948 — Կալիֆորնիայի ցիկլոտրոնում հաջողվել է ստանալ մեզոններ:
1953 - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել հրմշտոցի արդյունքում։
1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի է հանվել Բարբի հանրահայտ տիկնիկը։
1961 - Դալայ-Լաման դիմել է ՄԱԿ-ին Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
1964 — հոսքագծից իջել է առաջին «Ֆորդ Մուստանգը», որը հանդիսանում է «Pony Car» ոչ մեծ սպորտային դասի ավտոմեքենաների առաջնեկը:
1966 - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից իր դուրս գալու մասին։
1977 — ԱՄՆ-ում և Կանադայում արգելվել է սախարինի օգտագործումը բժշկության մեջ և սննդում:
1990 — Բեռլինում սկսվել են Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունները:
2019 — վախճանվել է ռուսական և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, մանկավարժ Վլադիմիր էտուշը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը