Սահմանադրական դատարանից հայտնում են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը, բայց դեռ վարույթ չի ընդունել:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՍԴ մամուլի ծառայությունից` հավելելով, որ դիմումը ՍԴ քարտուղարությունում մուտքագրվել է մարտի 10-ի ամսաթվով։
ՍԴ–ից ստացված մեկնաբանության համաձայն` ՀՀ նախագահն այդ դիմումով վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 3 մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ մասին համապատասխանության հարցը։
«Սահմանադրական դատարանի մասին օրենքով»,Սահմանադրական դատարանը 3 օր ժամանակ ունի նախագահից ստացված դիմումի համապատասխանությունը ՍԴ–ի մասին օրենքին պարզելու և, ըստ այդմ, այն վարույթ ընդունելու կամ մերժելու համար։
Դրանից հետո ՍԴ աշխատակարգային նիստով քննարկվում է գործը վարույթ ընդունելու հարցը։ Իսկ վարույթ ընդունելու դեպքում արդեն նշանակվում է դատական նիստ։ Ընդ որում, նշված գործողությունների համար սահմանված ժամկետը 1 ամիս է, այսինքն` դատական նիստը նշանակվելու է շուրջ 1 ամիս հետո։