Պատմության այս օրը (մարտի 11)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերկանգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1666 - Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։
1836 - Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը (պոլոժենիեն): Այդ կանոնադրությամբ սահմանվել է հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանի հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:
1837 - ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանը։
1930 - ծնվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։
1931 - ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1952 - վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։
1965 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։
1978 - Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։
2005 -18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:
2010 - Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Բանաձևը ընդունվել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ։
2011 - «Զբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը և Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ «Զբերբանկ»-ը գնել է Վարդանյանի «Тройка Диалог»-ը մեկ միլիարդ դոլլարով։
2020 - Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք բերված Իտալիայից:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1425 մ․թ․ա․ — վախճանվել է եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։
105 - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։
222 — սպանվել է հռոմեկան կայսր Հելիոգոբալը (կամ Էլագաբալ)։
1302 - Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն՝ այդ օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։
1544 - ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։
1702 — լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։
1811 - ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։
1811 — Նոտտիհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։
1851 - Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։
1864 - անգլիական Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։
1878 — Ֆրանսիայի Ակադեմայիում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը անվանվել է շառլատանություն։
1888 - ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։
1914 - վախճանվել է ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։
1918 - խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։
1919 — Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբություն կապված բոլշևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։
1921 - ծնվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։
1952 - ծնվել է անգլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։
1955 - վախճանվել է շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։
1970 — Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։
1983 - Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի հաջող փորձարկում։
1985 — ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ նիստում Միխայիլ Գորբաչյովը ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
1990 - Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։
2004 - Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով զոհվել է 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվել են։
2006 - վախճանվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։
2008 - վախճանվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն։
201 0- Չիլիում նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։
2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։
2020 - ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային պանդեմիա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը