Ռուզաննա Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն, ով զբաղեցնում էր Առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը, այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական վարչությունից:
Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո, արձակուրդի էր մեկնել: Այդ ընթացքում էլ սկսվեցին խոսակցությունները, որ Խաչատրյանը նոր նախարար Լևոն Ալթունյանի հետ չի կարողանա աշխատել և ազատման դիմում կներկայացնի: Այսօր արդեն, արձակուրդից վերադառնալուց հետո, Ռուզաննա խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել:
Ի դեպ՝ Ռուզաննա Խաչատրյանի անունը նախարարության պաշտոնական կայքից դեռ հանված չէ: