Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ ծրագրերի իրականացման արդյունքը հայոց պետականության ավարտն է լինելու»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մինչ այս առկա մարտահրավերներին նորերն են ավելացել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, որն այսօր առաջնահերթ խնդիր է համարում Հայաստանի սահմանների պաշտպանության հարցը: Հաշվի առնելով թշնամի պետությունների կողմից իրականացվող քայլերը և շատ դեպքերում ՀՀ իշխանությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը՝ Հ. Նահապետյանը շեշտում է. «Անկախ որևէ պատգամավորի կամ չինովնիկի գնահատականից առ այն, թե որևիցե խնդիր չկա, Սյունիքը պաշտպանված է, և ամեն ինչ նորմալ է, ակնհայտ խնդիրներ կան: Առաջին վտանգը կապված է սահմանամերձ գյուղերի հետ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Թուրքիայի և Թուրքիայի դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հայկական սահմանամերձ բնակավայրերը դատարկելու խնդիր են դրել, իսկ դատարկելու երկու ձև կա: Առաջին՝ երբ ուժով ես գրավում, երկրորդ՝ ստեղծում ես իրավիճակ, երբ հայկական բնակավայրերում ապրողն այլևս վստահ չի լինում, որ իր ապրելու և աշխատելու իրավունքն ապահովված է:

Այդ պարագայում մարդը հոգեբանորեն պատրաստ է լինում դուրս գալ իր բնակավայրից: Սա անվտանգային մարտահրավերներից մեկն է, որին, ըստ իս, իշխանությունները ոչ թե համարժեք չեն արձագանքում, այլ շատ դեպքերում ընդհանրապես չեն արձագանքում: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ինչի հետևանքով կառավարության ու համապատասխան գերատեսչությունների գործառույթներին առնչվող հարցերը ստիպված լուծում են ՏԻՄ ղեկավարներն ու տեղի բնակիչները: Երկրորդ վտանգն առնչվում է Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող, այսպես կոչված, միջանցքին: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունն այդ միջանցքի հետ կապված իրենց հռետորաբանությունն օր օրի խստացնում են: Թեև Փաշինյանը ժամանակին ասում էր, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտնի փաստաթղթերի մեջ արձանագրված չէ միջանցք բառը, բայց չի բացառվում, որ բանավոր պայմանավորվածություններից զատ այդ հարցով կան նաև այլ գրավոր փաստաթղթեր»: Հ. Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ նշվածից բխող մարտահրավերները ևս անվտանգային սպառնալիք են:

«Մյուս ուղղությունը Տավուշն է: Վերջերս թե՛ Ալիևը, թե՛ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասացին ու կրկնեցին այն միտքը, թե Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Սյունիքի հետ կապված, կարծես թե, Ադրբեջանի կողմից այդպիսի կոշտ դիրքորոշում չկա, որովհետև արդեն տրվել են անհրաժեշտ տարածքները, ճանապարհներն ու բարձունքները: Ես կարող եմ ենթադրել, որ կոշտ հռետորաբանությունն ուղղակիորեն կապվում է Տավուշի հետ: Եվ եթե հայկական կողմն իր վերցրած պարտավորությունները չկատարի, բնականաբար, ադրբեջանական կողմն իրավասու կլինի հրապարակավ հայտարարել ու անհրաժեշտության դեպքում ցուցադրել այդ փաստաթղթերը: Բայց դա կանի ռազմական գործողություններից հետո: Սա ևս անվտանգային մարտահրավեր է»,-ասաց նա:

Խոսելով այլ խնդիրների մասին՝ նա շեշտեց բանակի վերազինման ու փոփոխման անհրաժեշտության մասին, ինչը ևս, ըստ փորձագետի, անվտանգային կարևորագույն հարց է. «Պատերազմից հետո մենք ռազմական տեխնիկայի լուրջ կորուստ ունենք: Մեր բանակը մարտունակ դարձնելու և նույն Ադրբեջանի կողմից հետագա ռազմական գործողությունների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար այդ կորուստները պետք է համալրվեն: Դրա համար մեզ նոր զինտեխնիկա է պետք: Հիմա նման գործընթաց որքանո՞վ կա: Հարցն իր մեջ որոշակի առումով ռազմական և պետական գաղտնիք է պարունակում, բայց սա խնդիր է, որը պետք է լուծվի: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք անձնակազմի կորուստներ ունենք, էլ չասեմ բարոյահոգեբանական հարցերի մասին: Սխալ կառավարման հետևանքով մեր ժամկետային զինծառայողների ծնողների կողմից ոչ համարժեք վերաբերմունք կա, ինչի պատճառն այն է, որ ժամանակին մի շարք երևույթներ իրենց համարժեք գնահատականը չստացան: Անթույլատրելի երևույթների սկիզբը դրվեց 2018 թ. ապրիլին, երբ զինծառայողները, այսպես կոչված, հեղափոխության, բայց իրականում իշխանության բռնի զավթման գործողությունների ժամանակ մայրաքաղաքային գնդի տարածքից միացան քաղաքական գործընթացին: Հիշեցնեմ նաև Մեղրիի դեպքը, երբ զինվորներն իրենց հասկացություններով ըմբոստացել էին ու չէին ուզում մարտական հերթապահություն իրականացնել:

Այս ամենի գնահատականը չտրվեց, ու դրա հետևանքն այն է, որ հիմա ծնողն ասում է՝ իմ զավակը պետք է ծառայի ոչ թե այս կամ այն շրջանում, այլ իմ տան մոտ: Դեռ 2018 թ. փորձում էին տեսնել, թե մեր ժողովրդի արձագանքն ինչքանով կոշտ կլինի մի շարք երևույթների նկատմամբ: Եթե արձագանք չեղավ, ուրեմն հետո կարելի էր արդեն զորամասերի մուտքեր փակել: Երբ պատերազմի ընթացքն ամբողջովին կվերլուծվի, այն ժամանակ կտեսնենք, թե իշխանությունների նվազագույնը դիլետանտության, իսկ իրականում նաև իրենց կանխամտածված գործողություններով ինչպես Հայաստանը բերվեց մի վիճակի, երբ «հայտարարություն» անվան տակ կապիտուլ յացիայի ակտ ստորագրվեց»:

Այս իշխանությունը, ըստ Հ. Նահապետյանի, չի կարող բանակի վերազինման ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը փոխելու խնդիր դնել: «Ավելին, եթե անգամ պաշտպանական գերատեսչության ղեկավարները լուծում պահանջող խնդիրներ դնեն, այս դիլետանտները կարող են խոչընդոտել խնդիրների լուծմանը: Այս կառավարության ու ԱԺ-ի ներկայացուցիչները, որոնց մի մասը դիլետանտ է, մի մասն էլ՝ գործակալ և ազդեցության գործակալ, հարցեր չեն լուծի: Այս իրավիճակում, այո, մեր ԶՈւ-երը պետք է բարեփոխվեն, համալրվեն ու առարկայական զինտեխնիկա ստանան, բայց այս իշխանության պարագայում խիստ թերահավատ եմ: Եթե մինչ այս, թշնամու ծրագրերի մասին իմանալով, համարժեք զինտեխնիկա չգնեցին, հիմա հարց է, թե ինչքանով են հասկանում, որ բանակը վերազինման կարիք ունի:

Ես համոզված եմ՝ եթե ՌԴ-ն ուղղակիորեն չպնդի, որ այս կամ այն ռազմական գերատեսչությունը պետք է այս կամ այն քայլը անի, սրանք բացառապես ոչինչ չեն անի: Այս իշխանության հույսին մնալ պետք չէ: Իրենց ուզածն այլ է: Ժամանակին Լևոն ՏերՊետրոսյանն իր եղբայր Թելման Տեր- Պետրոսյանի միջոցով թուրքական կապիտալ ու թուրք ձեռներեցներ էր բերում Հայաստան: Նույնը Փաշինյանն է անում: Էժան վառելիք, էժան պտուղ-բանջարեղեն, հետո էլ սահմանը կբացեն, ու թուրքական կապիտալը կգա Հայաստան: Մեր հանքերը, այս կամ այն չափով աշխատող ձեռնարկությունները կգնվեն միջնորդավորված ընկերությունների, սուբյեկտների կողմից, որոնց հետևում կանգնած կլինի թուրքական կամ ադրբեջանական կապիտալը: Սա ևս անվտանգային խնդիր է, որի վառ օրինակը տեսանք նախօրեին»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի գործարարը գնեց ինտերնետ մատակարարող վրացական ընկերության 85%-ը:

«Առհասարակ, ոլորտների անվտանգային խնդիրները լուծելու համար ֆինանսական ծախսեր են պետք պետության կողմից, բայց տեսնում ենք, որ ռազմական ծախսերը կրճատվում են, ոստիկանների աշխատավարձերը՝ բարձրանում: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաև իր ապարատի ծախսերը: Մի երկիր, որի ղեկավարը պետական բյուջեն օգտագործում է իր և իր քաղաքական թիմի իշխանությունը պահելու համար, դատապարտված է պարտության: Ն. Փաշինյանը գործնականում է կիրառում «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» թեզը: Նա մեր պաշտպանունակությունն իջեցնում է ցածր մակարդակի՝ դրանով Ադրբեջանին ու Թուրքիային հասկացնելով, թե մենք վտանգ չենք ձեզ համար. Ցեղասպանության ճանաչման պահանջից, մի քանի լծակներից էլ կհրաժարվենք ու կարող ենք հարևանություն անել»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա պետական ինստիտուտներում դրված չէ երկրի այսօրվա ու վաղվա նպատակը:

«Այս ամենից զատ, Հարավային Կովկասն ամբողջովին Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի տիրապետմանը տալու մեծագույն մարտահրավերը կա: Այդ համատեքստում նման պարտությամբ Արցախյան հիմնախնդրի լուծումը պատահական չէր: Բացի այդ, հետագայում սահմանների բացումը, ինչպես նաև Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծումը Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծացնում են: Չեմ կարծում, թե ՀՀ գործող իշխանությունն ուղղակիորեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանձնարարականներն է կատարում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ արևմտյան մի շարք երկրների դեսպանատներ ամսվա մեջ մի քանի անգամ հանձնարարականներ են ուղարկում ՀՀ կառավարություն:

Այդ ամենը քողարկվում է տարբեր մարդասիրական, խաղաղասիրական, տնտեսական ծրագրերի ձևակերպումներով: Մեծ հաշվով, լինելու են ուժեր, որոնք դիմադրելու են այս ամենին, և լինելու են ուժեր, որոնք օժանդակելու են այդ ծրագրերի իրականացմանը: Իսկ այդ ծրագրերի իրականացման արդյունքը հայոց պետականության ավարտն է լինելու: Ու ինչպես Մոնթեն էր ասում՝ մենք կարող ենք փակել մեր պատմության վերջին էջը»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ ծրագրերը կանխելու հնարավորություն դեռ կա:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих
Самое популярное