Երևանի Արցախի պողոտայում ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին՝ ժամը 02.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 34/1 հասցեում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի 35 DQ 425 պետհամարանիշներով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Տուժածներ` 1988 թ. ծնված Յ. Ա.-ը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, 1991 թ. ծնված Վ. Ղ.-ի և 1991 թ. ծնված Հ. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 1989 թ. ծնված Ա. Պ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի 35 DQ 425 պետհամարանիշով ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: