«Երալաշի» գլխավոր տնօրեն է դարձել Արկադի Գրիգորյանը
ՄՇԱԿՈՒՅԹԱրկադի Գրիգորյանը դարձել է «Երալաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն համահիմնադրի՝ Բորիս Գրաչեւսկու մահվանից հետո, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը՝ վկայակոչելով դաշնայային հարկային ծառայությանը։
Հիմա միայն նա կարող է գործել ընկերության անունից առանց լիազորագրի։ Բորիս Գրաչսեւսկու անունն առայժմ նշվում է երկու կազմակերպության հիմնադրիների շարքում՝ «Երալաշ» եւ «Երալաշ պրոդյուսերական կենտրոն»։ Գրանցող մամինը հանել է անարժանահավատության մասին նշումը։
Այս ընկերությունները կարող են նոր հիմնադիրներ ունենալ կամ փոխարինել Գրաչեւսկուն, երբ ժառանգների իրավունքներն ուժի մեջ մտնեն, ինչը տեղի կունենա այս տարվա հուլիսին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեծ մասը կստանան Գրաչեւսկու վերջին կինն ու նրա երեխաները։