Նիկոլ Փաշինյանը կրճատել է վստահելիների շրջանակը.«Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը նկատելիորեն կրճատել է վստահելիների շրջանակը, մեր տեղեկություններով, վերջին շրջանում նա իր թիմից 2 հոգու է անվերապահ վստահում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին եւ նախարար Սուրեն Պապիկյանին։ Վստահելիների մեջ են նաեւ աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլից» Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի ու Հայկ Սարգսյանի միջոցով էլ խմբակցությունն է կառավարում։ Հենց այս մարդիկ են մեկնում նրա հետ մարզեր։ Կատակում են, թե Փաշինյանի մեքենան որ պահին «խոդ» են տալիս, Արփի Դավոյանն արդեն այցելության վայրում է։ Սա դժգոհություններ է առաջացրել թիմում, ոմանք փորձում են վերականգնել կամուրջները, ինչ-ինչ հարցեր լուծել, սակայն Փաշինյանը չի շտապում բավարարել բոլորի ցանկությունները եւ թերեւս որոշել է առանց արտաքին ճնշումների կազմել ընտրական ցուցակը։