Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը կտրուկ ավելացնում է ծայրահեղ աղքատների թիվը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական դաշտում մենք ունենք տնտեսական ակտիվության անկում, գների աննախադեպ աճ, մարդկանց իրական եկամուտների նվազում եւ որպես սոցիալական հետեւանք` աղքատների եւ ծայրահեղ աղքատների թվի աճ: Իսկ Էկոնոմիկայի նախարարն դարձյալ հայտարարեց, թե այս տարի երկնիշ տնտեսական աճ է սպասվում։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

—Պարոն Մակարյան, տեսնելով այս միտումները՝ հնարավո՞ր է դա ապահովել։

— Ուրեմն շատ կարևոր է, որ այդ երկնիշ ցուցանիշը, երբ ասում են մեր պաշտոնյաները ասեն, թե բացարձակ արժեքով ինչ կկազմի։ Ինչու եմ դա ասում, որովհետև, եթե մենք հիմա հաշվենք, որ 7 տոկոսից ավել մենք անկում ունենք ու այդ անկման մակարդակը պատկերացրեք, որ ֆիքսել ենք ու եթե դրա նկատմամբ ասում ենք երկնիշ, այդ երկնիշ թիվը, որ հաշվարկեք անկման մակարդակից կարող է անգամ 2 տոկոս էլ աճ չգրանցվի։ Այսինքն, մենք ինչն ենք վերցնում համեմատելու համար. վերցնում ենք 2020 թվականի վատ վիճակը, որը  7 տոկոսից ավել անկում ունենք, թե վերցնում ենք 2019 թվականի վիճակը, երբ որ  տոկոս աճ ունեինք և տեսնենք, թե այս տարվա աճը համեմատած 2019 թվականի կամ 2020 թվականի դեպքում: Ես արդեն նշեցի այդ մակարդակից պետք է նայել։ Այսինքն ես կարծում եմ, որ այդ պաշտոնյաները, երբ ասում են երկնիշ թիվ, նկատի ունեն, որ 2020 թվականին մենք անկում ենք ապրել և այդ անկման մակարդակի համեմատ համարում ենք երկնիշ թիվ, ես այդ հայտարարությանը բացարձակապես կողմ չեմ և կարծում եմ, որ ժողովուրդը, բիզնեսը և ընդհանրապես մարդիկ թյուրիմացությունների մեջ չընկնեն և չհայտնվեն անորոշ տպավորությունների տակ հարկավոր է նշել, թե դա ինչ է նշանակելու։ Երկրում, նույնիսկ դրական տնտեսական աճը 3․5 տոկոս, 4 կամ 5 տոկոս, նույնիսկ այդ դրական աճերը առանձնապես չեն նկատվել տնտեսության մեջ, հաճախ մարդիկ չեն զգացել, որ այդ աճը գոյություն է ունեցել և այդ տնտեսական աճի լավագույն արդյունքները մենք տեսել ենք հավանաբար 2006-2008 թվականներին, երբ  մենք երկանիշ թվով աճ ունեինք` մոտ 12 տոկոս, տնտեսության համար նաև 2014-2015 և 2017 թվականները` այն ժամանակվա կառավարության ջանքերով և նաև 2018-2019 թվերին, որոնք գրանցվել են նախկին ժամանակների ցուցանիշները շարունակեցին և ապահովեցին հեղափոխության արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիան վերացնելու գործողությունները, որոնց շնորհիվ բիզնեսը ազատականացավ, իրեն ավելի ազատ զգաց, շունչ քաշեց և գոյատևեց։ Բայց 2020 թվականի վիճակը, որը կորոնավիրուսի և պատերազմի պատճառով և նաև կառավարության քաղաքականության տեսանկյունից ադեկվատ չէ եղել , որ լիարժեք ասեմ, չնայած կառավարությունը 24 միջոցառումներ դրեց գործարկման մեջ, բայց այդ միջոցառումներն էլ այդպես վերջնական արդյունքներով գոհացուցիչ չեն եղել։ Հիմա այդ թվերին պետք չի խաբվել, որ կարող են այդ պաշտոնյաները երկնիշ թվերը մեր պատկերացրած երկնիշ թվերը չեն, դրանք նախկին անկման շրջանի նկատմամբ է հաշվարկում, որը  իմ կարծիքով` կարող է լինել 2-3 տոկոսից ոչ ավել։

—Հայաստանում դոլարի փոխարժեքը հատեց 530 դրամի սահմանը։ Տևական ժամանակ է՝ դոլարի արժևորումը շարունակվում է, և կարծես արժեզրկման վերաբերյալ կանխատեսումներ չկան։ Փոխարժեքի տատանումը ինչի՞ կարող է հանգեցնել։

— Ասեմ երկու,երեք տարբեր հետևանքների։ Առաջինը՝ դոլարը արժևորվում է, դրանից շահում է երկրի արտահանումը։ Դոլարի արժևորման ժամանակ պետք է զարկ տալ արտահանմանը։ Արտահանողը դոլարով կամ եվրոյով է իր ապրանքի համար գումար ստանում ու երբ  դա փոխառում ես հայկական դրամի` դառնում է հայկական դրամով մեծ ծավալ։ Առաջ այդ դոլարը 480 էր, իսկ հիմա 530 է և այս տարբերությամբ մոտ 8 տոկոսով միայն շահում է դոլարի կուրսի վրա։ Այսինքն, կառավարության ծրագիրը պետք է լինեն ուղղված այդ ուղղությամբ և ինչքան հնարավոր է,պետք է օգնել արտահանմանը զարկ տալ։ Դրա համար պետք է համապատասխան վարկավորման, սուբսիդավորման կամ ռեֆորմների տեսանկյունից ունենք առավելապես ակտիվ գործոններ, բայց այդ գործոնները տեղի չունեցան, հիմնականում մնացին այն ինչ-որ կային։ Երկրորդ հետևանքը ներմուծումն է, որի դեպքում դոլարի արժևորումը բացասական է ազդում, որովհետև այդ ապրանքների գները թանկացած են գալիս, բնականաբար ներմուծողը պետք է թանկ գնով դոլար կամ եվրո ձեռք բերի և գնի ապրանքը, ներմուծելուց հետո էլ պիտի բերի թանկ վաճառի, որ կարողանա այդ թանկ գնով համապատասխան եկամուտներ ձեռք բերել։ Այսինքն, ներմուծման պարագայում ապրանքների գները թանկանում են, ինչը կհանգեցնի գնաճի, գնաճը կբերի աղքատության սրման, որովհետև մարդկանց աշխատավարձները հիմնականում նույնն են մնացել և ավելին, որոշ տեղեր նաև նվազել են, որովհետև համաճարակը եկամտաբերությունը բավականին նվազեցրել է ձեռնարկություններում և հետևաբար աղքատությունը կարող է ավելանալ և աղքատության ավելացումը մի կողմից, գործազրկության պատճառով է մի կողմից էլ, որ ինքը գնողունակություն չունի։ Աղքատությունը այսպես է գնահատվում՝ խորին աղքատության շեմին են 22000 դրամ ստացողները, վերին շեմը 53000 դրամ ստացողներն են, իսկ 53000 դրամից բարձր գումար ստացողները արդեն աղքատ չեն։ Հիմա, եթե գները թանկանում են, ապա մարդկանց գնողունակությունը ընկնում է և այդ 53000-ը կամ դրանից փոքր-ինչ բարձր վարձատրվողի գումարը չի հերիքում, որ ինքը իր կենսունակությունը ապահովի համապատասխան մթերքներ և հատկապես առաջնային մթերքներ ձեռք բերելու համար։ Եվ բնականաբար այս պայմաններում ինքը արդեն հայտնվում է աղքատության շեմի մեջ, որովհետև ինքը արդեն մնում է կիսաքաղցած, կիսաբավարարված և այլն։ Եվ երրորդ հետևանքը` դա աղքատության հետևանքով ձեռք բերված առողջական խնդիրներն են, որովհետև թերսնվելու դեպքում մարդիկ ձեռք են բերում առողջական մի շարք խնդիրներ։ Եվ հատկապես այդ խնդիրը սպառնում է երիտասարդ ընտանիքների մանկահասակ երեխաներին, որովհետև նրանք ավելի շատ կարիք ունեն տարբեր վիտամիններով հարուստ սնունդ ընդունեն, որ ֆիզիկապես և մտավոր առողջ մեծանան, հետևաբար կան նաև այս ռիսկերը։ Փոխարժեքի թանկացումը նաև կբերի այն ապրանքների թանկացման, որոնք չնայած  արտադրվում են մեր երկրում, բայց հումքը ներկրվում է և այդ պատճառով գնաճը կարող է վերաբերել նաև մեր տեղական ապրանքներին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное