ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ Լոռիում. Հաստաբուն ծառն ընկել է 36-ամյա երիտասարդի վրա. նա տեղում մահացել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼոռու մարզի Փամբակ գյուղում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել:
ժամը 14-ի սահմաններում Փամբակ գյուղի անտառում հաստաբուն ծառն ընկել է մոտ 36-ամյա երիտասարդի վրա, ով տեղում մահացել է:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները: Մահացածը Փամբակ գյուղի բնակիչ Կարեն Տոնոյանն է, ով մի քանի օր առաջ էր վերադարձել ՌԴ-ից:
Դեպքը տեղի է ունեցել Եղեգնուտի անտառտնտեսության տարածքում: