Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց, այդ թվում ականանետից. ԼՂՀ ՊԲ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: