Ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել. Վարուժան Ավետիսյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱմենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ սպանված ոստիկանի մասին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգություն:
Նյութի աղբյուրն` այստեղ