Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառել քաղաքական ճնշումներ ներդրողների վրա. «Գործարար կապերի խորհրդի» հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայացավ Արտակ Թովմասյանի կողմից ձեւավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին գործարարներ եւ ոլորտը ներկայացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու փորձագետներ։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական կարգավորման հարցերն ու արտագաղթը ներգաղթով փոխարինելուն միտված ջանքերը։

Հանդիպման արդյունքում` ընդունվեց հայտարարություն, ըստ որի՝

1. «Գործարար կապերի խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում անհապաղ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։

2. Հայաստանի Հանրապետության պետականակերտման գործընթացը ենթադրում է հրատապ միասնական հետեւյալ գործողությունների ապահովում, որոնք իր մեջ ներառում են կայուն ներքին եւ արտաքին մակրոտնտեսական քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացում, սոցիալական ռիսկերի էական կրճատում, աղքատության նվազում, ինչպես նաեւ բնապահպանության, գյուղատնտեսության, ռազմարդյունաբերության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի եւ մի շարք այլ ոլորտների զարգացման պետական աջակցություն:

3. Նպաստել օրենսդրության փոփոխմանը` ի նպաստ գործարարի շահերի` տրամադրելով պետական երաշխիքներ, ներդրումային միջավայրի համար ապահովել ներդրող-պետություն գործակցության թափանցիկությունը, սահմանել ընդհանուր եւ հստակ խաղի կանոններ բոլոր ներդրողների համար:

4. Բացառել քաղաքական ճնշումներ ներդրողների վրա` ապահովելով հավասար եւ թափանցիկ պայմաններ բոլորի համար։ Ապահովել պետության կողմից ներդրումների ուսումնասիրման եւ մշակման միասնական համակարգ՝ երաշխավորելով ներդրումների եւ ներդրողների անվտանգությունը։ Հասարակության սպասումներին ընդառաջ` հիմնել երկխոսության կենտրոններ Երեւանում, մարզերում եւ Սփյուռքում, մշակել Հայաստան-Սփյուռք միասնական հայրենիք փոխհարաբերությունների ռազմավարական զարգացման մեխանիզմ:

5. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում առաջնահերթություն տալ ոչ թե 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթում զետեղված երկաթուղային՝ Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի, այլ Նախիջեւան-Երեւան-Իջեւան-Ղազախ երկաթգծի գործարկմանը։ Դա թույլ կտա նվազագույնի հասցնել հարեւան երկրների տնտեսական գերակայությունը ՀՀ նկատմամբ։

6. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում չեզոքացնել ռիսկերը` հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական հզորություններն ու հեռահար նպատակները, որոնք կարող են դուրս մղել տեղական արտադրողներին ինչպես ներքին շուկայից, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական համակարգերից։ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության արդյունքում` կարող են առաջանալ Հայաստանի տնտեսական անվտանգային ռիսկեր։

7. Շուկայում նկատվում է առաջին անհրաժեշտության տեղական ապրանքների գների կտրուկ աճ: Այս համատեքստում` անհրաժեշտ է, որ կառավարությունը հիմնավորումներ ներկայացնի գների այդօրինակ աճի վերաբերյալ: Այլապես, կարող են հարցեր առաջանալ` արդյո՞ք այս գործընթացները որեւէ կերպ փոխկապակցված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ապաշրջափակման գործընթացների հետ։ Կոչ ենք անում պատկան մարմիններին տալ գնաճին նպաստող պատճառահետեւանքային կապերի հստակ պարզաբանումներ եւ պետության կողմից ձեռնարկվող զսպման գործիքակազմին վերաբերող հոդաբաշխ բացատրություն։

8. Կոչ ենք անում մինչեւ ապաշրջափակման գործընթացները առաջ մղելը` առաջին հերթին գնահատել անվտանգությանն առնչվող ռիսկերը եւ խնդիրները, ստեղծել տեղական արտադրողների պաշտպանության մեխանիզմներ։ Ներդնել արտահանման խթանման նոր գործիքակազմ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածներում ստեղծել բարենպաստ հատուկ պայմաններ ձեռներեցությամբ զբաղվողների համար։ Ենթակառուցվածքները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։

9. Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մինչեւ հստակ պարզաբանումներ չտրվեն տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ռիսկերի գնահատման եւ կառավարման առնչությամբ` անհրաժեշտ է դադարեցնել ապաշրջափակման գործընթացները եւ համապատասխան հաշվարկ-հիմնավորումներից հետո միայն վերսկսել աշխատանքները։

«Գործարար կապերի խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ակնկալելով պատշաճ արձագանք։ «Գործարար կապերի խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном
Самое популярное