Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը

ԻՐԱՎՈՒՆՔ

Բավական է մեկ անգամ բացել Սեդրակ Ասատրյանի ֆեյսբուքյան էջը՝ համոզվելու, որ Սևակի պոեզիան Սեդրակ Ասատրյանի կյանքի անբաժան ուղեկիցն էր։ Ահա, օրինակ, հերթական մեջբերումը Սևակից՝

«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»: 

 

Այսօր՝ 2021 թվականի ապրիլի 9-ին, ավարտվեց Սեդրակ Ասատրյանի երկրային կյանքը։ Ավարտվեց, երբ նա չէր նշել ծննդյան 60-ամյակը։ Ընդամենը վաթսուն տարի․․․ բայց Սեդրակ Ասատրյանի պարագայում «ընդամենը» մակբայը հավանաբար տեղին չէ․․․ Տեղին չէ, քանի որ այդ վաթսուն տարիները հագեցած են եղել լիարժեք կյանքով, անխոնջ ու նվիրված աշխատանքով, գիտական ու մասնագիտական ստեղծագործությամբ, ընկերներով, բարեկամներով, քավոր-սանիկներով, ազգականներով, ուսուցիչներով ու աշակերտներով։ Եվ ապրել է այդ վաթսուն տարիները՝ հավատարիմ իր սիրած պոետի հորդորին՝

«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:

 

Դա կարող են վկայել «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իր համակուրսեցիները, Երևանի Քաղաքապետարանին կից «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների» կենտրոնի աշխատակիցները, որտեղ 2000-2009թթ. աշխատել է որպես տնօրենի տեղակալ, Դիլիջանի քաղաքապետարանի իր գործընկերները, որտեղ 2004-2005թթ. եղել է քաղաքապետի խորհրդական և, վերջապես, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը, որի համահիմնադիրն էր և բազմամյա ղեկավարը, ինչպես նաև  Փաստաբանական պալատի ողջ կազմը, որի խորհրդի անդամ էր 2017 թվականից: Անգնահատելի էր Սեդրակ Ասատրյանի փորձը՝ վստահորդների շահերը դատական տարբեր ատյաններում, ինչպես նաև վարչական մարմիններում ներկայացուցչություն ապահովելու գործում։ Անփոխարինելի է նրա աշխատանքը երիտասարդ իրավաբանների և փաստաբանների հետ՝ մասնագիտական և կառավարչական հմտություններ ուսուցանելու առումով՝ լինեն դրանք գրասենյակի աշխատակիցները, փաստաբանական դպրոցի սաները թե ուսանողները:

Սեդրակ Ասատրյանը գիտեր, որ իրավագիտությունն անսահման է և զարգանում է մշտապես: Անկախ նրանից, որ նա արդեն իսկ հայաստանյան մասնագիտական հանրության կողմից  ճանաչված էր՝ որպես հմուտ և փորձառու փաստաբան, աշխատանքային գործունեությանը զուգընթաց՝ կարողանում էր միշտ ժամանակ գտնել գիտելիքներն ու հմտություններն ավելացնելու համար, ժամանակ էր գտնում մասնակցելու միջազգային հեղինակավոր դասընթացներին, համաժողովներին, վերապատրաստվում էր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում կազմակերպվող մասնագիտական դասընթացներում։ Նաև նաև կարևորում էր գիտելիքների և հմտությունների մշտական կատարելագործումը: Սեդրակ Ասատրյանը բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ էր, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի համահեղինակ:

Մի ամբողջ վաթսուն տարի․․․

Ապրիլի 10-ին, 16:30 Սարդարապատի (նախկին Հոկտեմբեր) Սուրբ Աստվածածին եկեղեցում Սեդրակ Ասատրյանի հոգեհանգիստն է, հուղարկավորությունը՝ ապրիլի 11-ին, 14:00՝ նույն եկեղեցուց։

Ապրիլի 10-ին ու 11-ին ընտանիքը, բարեկամները, աշակերտներն ու ընկերները հրաժեշտ կտան Սեդրակ Ասատրյանի մարմնին, բայց նրա հոգին, նրա ազնվությունը, հմայ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное