Երևանում ցրտահարությունից տղամարդ է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՓաստինֆո-ն գրում է.
«Վստրեչ» սրճարանի տարածքում նախօրեին դիակ է հայտնաբերվել:
Տուժածը 38 տարեկան է, ով չունի մշտական բնակության վայր եւ գիշերել է Արցախի պողոտայի կիսաքանդ շինությունում։
Դիակի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։
Պարզվել է, որ տղամարդը մահացած է, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Բժշկական նախնական հետազոտման համաձայն՝ տղամարդը մահացել է ցրտահարությունից։