Հանգստյան օրերին Ադրբեջանի զինուժն արձակել է մոտ 2500 կրակոց, այդ թվում ականանետից, նռնականետերից. ԼՂՀ ՊԲ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործղությունների: