Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Դիլիջանում քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։
Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: